Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՐՍԻԼԵ․ Ուրեմն արգերված է անպայմա՞ն: (Ածում է իր համար մի գավաթ սուրճ

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Անպայման և ամեն խմիչք, բացի կաթից։
ՀԵՐՍԻԼԵ. Ես կարծում եմ, այդ շատ ձանձրալի կլինի տղամարդկանց համար։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Այո, մանավանդ ինձ համար։ Ես մի ժամանակ շատ էի սիրում սև սուրճը և հաճախ խմում էի սառեցրած շամպայնի հետ անանասով։
ՀԵՐՍԻԼԵ. Սուրճը շամպայնի հե՞տ — առաջին անգամն եմ լսում։ Պետք է փորձել։
ԱՆՏՈՆ. (Զբաղված է հաշվեթղթերով) Այդ շատ վնասակար խմիչք է։
ՀԵՐՍԻԼԵ. Դու ամեն բան վնասակար ես համարում. սուրճս առանց կաթի, ծխելը, գիշերներն ուշ քնելը, ընթրելը։
ԱՆՏՈՆ. Այդ բոլորից ես վաղուց եմ կշտացել։
ՀԵՐՍԻԼԵ. (Հեգնորեն ծիծաղելով) Կշտացել ես․․․
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Անտոնը մի փոքր զրպարտեց իրան։ Մեր ընկերական շրջանում նա հայտնի է եղել իր չափավորվածությամբ և ժուժկալությամբ։
ՀԵՐՍԻԼԵ. Այո՞, և ճաշակով, չէ՞։
ԱՆՏՈՆ. (Հաշվելով) Երկու հարյուր հիսուն և յոթանասուն երեք հարյուր քսան ռուբլի, միայն պատերի պաստառների համար. թանկ է։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ես օրից օր ավելի ու ավելի համոզվում եմ, որ Անտոնի ճաշակը մրցակից չունի։
ՀԵՐՍԻԼԵ. Ախ, հին կավալեր, դարձյալ կոմպլիմանննր․․․
ԱՆՏՈՆ.Յոթ հարյուր ռուբլի ներկարարին։ Տնաքանդություն է․․․
ՀԵՐՍԻԼԵ. (Դժկամակ) Թող այդ հաշիվները գոնե մի կես ժամ։ (Մարմարյանին) Առավոտից սկսած մի գլոիխ այդ հաշիվներով է զբաղված։
ԱՆՏՈՆ. Եթե ես իմ հաշիվներով չզբաղվեի, դու էլ առավոտից ինձ չէիր ձանձրացնի քո դաշնամուրի զնգզնգոցով։Ուրեմն քվիթ ենք...
ՀԵՐՍԻԼԵ. Ուրախությամբ կազատեի քեզ իմ դաշնամուրից, եթե իրավունք տայիր։ Ինչ անեմ, որ համառում ես...