ինչ սիրուն թիթեռնիկ է, ինչ քնքուշ գլխիկ ունի, ինչ տարօրինակ թևեր՝ մեկը սև, մյուսը սպիտակ․ բնության կապրիզներից մեկը։ (Դառնում է Անտոնին) Առհասարակ ես թիթեռնիկներ չեմ սիրում, բայց այս մեկին բռնեցի։ «Նա թռչկոտում էր լուսամատիս վրա, դիպչելով ապակիներին։ Իսկ ես նրան գրկեցի ազատությունից։
ԱՆՏՈՆ. Լավ բան չես արել։
ՀԵՐՍԻԼԵ. Այո՞, զրկելով նրան ազատությունի՞ց։ (Թախծալի dպտում է) ճիշտ ես ասում։ Իսկույն։ (Մոտենում է ծառերին և թիթեռնիկը բաց թողնում նրանց հետևում) Գնա, բախտավոր արարած, մի օր ապրիր, բայց ազատ ապրիր։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ամբողջ ժամանակ թաքուն դիտում է նրան և մերթընդմերթ Անտոնին) Արծիվը թևավորվում է...
ԱՆՏՈՆ. Իսկ ի՞նչ են անում իմ թիթեռնիկները, Հերսիլե։
ՀԵՐՍԻԼԵ. (Վայրկենաբար տխրելով) Օխ, մի հարցնիր, Այսօր նրանք ուղղակի անտանելի են։ Մեկին հանգստացնում եմ, մյուսն է լալիս...
(Վիրժինեն բերում է սրնամանը, դնում, Հերսիլեի առջև և գնում):
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Հետո երրորդը, և այն ժամանակ սկսվում է սքանչելի տրիոն։ Էվալլա, իսկ իմ սալոնում տիրում է պոետիկական անդորրություն։
ՀԵՐՍԻԼԵ. Ախ, Իլիա Մարտինիչ, երբեմն ես նախանձում եմ այն մարդկանց, որոնք ընտանեկան հոգսերից ազատ են։
ԱՆՏՈՆ. Դու այնպես ես ասում «ընտանեկան հոգսեր», որ կարծես շատ ես ծանրաբեռնված նրանցով։ Փառք աստծու, Իլիան տան մարդ է, տեսնում է ինչպես եմ քեզ պահում։
ՀԵՐՍԻԼԵ. Այո, Իլիա Մարտինիչին ամեն բան հայտնի է․․․
(Մարմարյանն ու Անտոնը հայացքներ են փոխանակում): (Դնելով ամուսնու առջև մի գավաթ սուրն) Իլիա Մարտինիչ, գուցե այսօր բացառություն անեք և մի գավաթ սուրճ խմեք։
ՄԱՐՄԱՐՅԱՆ․ Եթե ուզում եք ինձ պատժել — ուրախությամբ կխմեմ։
Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. VI—11