Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բախտավոր լինել։ Ինչևէ, մի աններելի սխալ էր, որ դու արիր, Հերսիլեին տալով այդ մարդուն։

ՆԱՏԱԼԻԱ.Լռիր, ի սեր աստծո։
ՍՈԼՈՄՈՆ.Կլռեմ, բայց երևի մի օր ինքը Հերսիլեն կխոսի։
Էհ, թողնենք. գալիս են. ես գնացի թուղթ խաղալու։
(Դուրս է գալիս պատշգամբ):
ՆԱՏԱԼԻԱ․(Մտազբաղ) Մի՞թե նա չի սխալվում։ (Մնում է մի
քանի վայրկյան ամուսնու խոսքերի տպավորության տակ:
Ապա ձեռով մի վճռական շարժում անելով, անցնում է ննջարան):
(Սոլոմոնը երեք հյուրերի հետ նստում է թղթախաղի):


ՏԵՍԻԼ 2
ՀԵՐՍԻԼԵ, ԱՆՏՈՆ, ԱՆՆԱ և ՌՈԻԲԵՆ ԱԼԻՄԲԱՐՅԱՆՆԵՐ,
ՍՈԻՐԵՆ և ՎԱՐՎԱՌԵ ՖՐԱՆԳՈԻԼՅԱՆՆԵՐ և ՄԱՐՄԱՐՅԱՆ


Հերսիլեն հագած է ուրախ գույնի ամառային թեթև ճոխ շրջագգեստ: Աննան նույնպես տոնային հագուստով է: Անտոնը հագած է բաց գույնի նորաձև կարված հագուստ: Ամենքը զվարթ տրամադրության մեջ են: Սամսոնը սեղանատնից թեյ է բերում և սկսում բաժանել:
ԱՆՆԱՆ.(Ոգևորված) Ախ, ինչ հիանալի երևույթ էր արեգակի
մայր մտնելը։ Քանի-քանի անգամ ամպերն ու լեռներն իրանց գույները փոխեցին։ Եվ ի՞նչ գույներ։ Երանգների այդպիսի մրցում ես չեմ տեսել ո՛չ Շվեյցարիայի և ո՛չ Իտալիայի երկնքի տակ։
ՀԵՐՍԻԼԵ.(Անսովոր զվարթ) Աննա, դու վարակեցիր ինձ քո
ոգևորությամբ։ Որքան աշխույժ և վառվռուն ես, Աննա։ Դու խոսքով ուղղակի կյանք ես փչում ամենաչնչին երևույթներին։ Քո այստեղ գալուց հետո շատ բան է փոխվել իմ աչքում։ Առաջ ես սիրում էի խոր ձորերը, մթին անդունդները և սոսկալի բարձրությունը։ Դու ինձ սովորեցրիր սիրել բնության մեղմ, քնքուշ տեսարանները։ Ինչ եմ ասում, դու ինձ սովորեցրիր սիրել կյանքի լուսավոր կողմերը և հասկանալ նրանց խորհուրդը։