Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՐՍԻԼԵ. Հասկանում եմ։ Դու կդիմես քո հայրերի ու նախահայրերի միջոցին, կդառնաս բռնակալ:

ԱՆՏՈՆ. Ստիպված կլինեմ դառնալ։ Կինը կամ պիտի սիրի իր մարդուն կամ պիտի վախենա նրանից։ Ես քո մեջ չկարողացա սեր գրգռել, կզարթեցնեմ երկյուղ և հարգանք․․․ Այդ գուցե ավելի լավ է։ (Ուզում է գնալ իր առնձնասենյակը):
ԱՆՆԱ. (Ներս է մտնում խորքի դռներից) Ահա և ես... (տեսնելով Հերսիլեին հուզված ու գունատ, կանգ է առնում դռների առջև զարմացած):
ԱՆՏՈՆ. Շարունակեցեք, տիկին կրթել իմ կնոջը... (Անցնում է առանձնասենյակը):
ԱՆՆԱ. Հերսիլե, ի՞նչ է պատահել։ Դու դողում ես։
ՀԵՐՍԻԼԵ. Ահ, մի հարցնիր։ (Հեկեկալով ընկնում է բազկաթոռի վրա)։

Վարագույր