Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սեղանատանը երևում են ճաշի սեղանը, ճերմակ սփռոցով ծածկված և պատի մահացույցը: Այնտեղ մերթ ընդ մերթ երևում են Սամսոնն ու Վիրժինեն..․

ՏԵՍԻԼ 1

ՀԵՐՍԻԼԵ և ՆԱՏԱԼԻԱ

Վարագույրը բարձրանալիս Հերսիլեն հափշտակված դաշնամուր է նվագում: Նախասենյակից լսվում է զանգակի ձայն: Սամսոնը դուրս է գալիս սեղանատնից, անցնում է նախասենյակ, փոքր անցած՝ այնտեղից ներս է մտնում Նատալիան գլխարկով:

ՆԱՏԱԼԻԱ. (Մոտենում Է Հերսիլեին, կանգ է առնում սպասելով, որ նա հետ նայի: Հերսիլեն հափշտակված չի նկատում Նատալիային, որը վերջապես համբարում է նրան):

ՀԵՐՍԻԼԵ. (Ցնցվելով, ուժգին զարնում է դաշնամուրի ստեղներին և սուր դիսոնանսով նվագումն ընդհատում է): Ահ, հազիվ գտել էի տոնը, խանգարեցին։ (Հետ է նայում) Ահ, այդ դու՞ ես, մամա։ (Վեր է կենում):
ՆԱՏԱԼԻԱ. Տա՞նն է։
ՀԵՐՍԻԼԵ. Այո։ Կաբինետում զբաղված է իր հաշիվներով։
ՆԱՏԱԼԻԱ․ (Գլխարկի ժապավեններն արձակելով): Էլի բարկացա՞ծ է։
ՀԵՐՍԻԼԵ. Չգիտեմ, գնա ինքդ տես, հարցրու։ (Անցնում է հայելու կողմը և մազերը շտկում է):
ՆԱՏԱԼԻԱ. (Գլխարկը դնում է սեղանի վրա և կամացուկ մոտենալով Հերսիլեին ձեռը բռնում է) Հերսիլե, ասելու՞ ես ինձ վերջապես, թե ինչ է պատահել ձեր մեջ։
ՀԵՐՍԻԼԵ. (Ձեռն ազատելով) Թող ինձ, մամա, մի հարցրու ոչ մի բանի մասին, մի հարցրու, խնդրում եմ։
ՆԱՏԱԼԻԱ. Հեշտ է ասել «ոչ մի բանի մասին մի հարցրու»։ Մի ամսից ավել է այս տանն ուրախ դեմք չեմ տեսնում։ Նա չի խոսում ինձ հետ, իսկ դու օրից օր մաշվում ես ու հալվում։ «Մի հարցրու», կարծես ես մայր չեմ կամ սիրտ չունեմ։
ՀԵՐՍԻԼԵ. (Դառն հեգնությամբ) Մա՜յր, իհարկե, մայր ես և