Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵԲՍԻԼ. Բաժանվել։


ԱՆՏՈՆ. Բաժանվե՞լ։ Լավ։ Բայց չէ՞ որ մի հայտնի պատճառ պետք է լինի: Դավաճանե՞լ եմ քեզ. արդյոք խաբե՞լ, քաղցա՞ծ պահել։ Հարբեցող եմ արդյոք, դո՞ւ, ավազակ, անբարոյակա՞ն, թե չեմ կարողանում կերակրել ու պահել քեզ:

ՀԵԲՍԻԼԵ. Այդ բոլորը ոչինչ, այստեղ (խփելով սրտին) եղածի համեմատ։

ԱՆՏՈՆ. Բայց ի՞նչ կա այդտեղ, ասա, իմանամ...

ՀԵԲՍԻԼԵ. Ահ, եթե մինչև հիմա չես զգացել ու իմացել, այսուհետև բացատրելն ավելորդ է։

ԱՆՏՈՆ. Լավ, չես սիրում, իմացա... Մի սիրիր, չեմ կարող ստիպել, բայց շարունակիր մնալ կինս, հասկանո՞ւմ ես, կինս, երեխաներիս մայրը։ Ի՞նչ արած, հո բոլոր կանայք իրենց մարդուն չեն սիրում։

ՀԵԲՍԻԼԵ. Առաջ ես անտարբեր էի դեպի քեզ, հետո սկսեցի ատել, այնուհետև զզվել...

ԱՆՏՈՆ. (Ցնցվելով) Զզվե՞լ...

ՀԵԲՍԻԼԵ. Իսկ այժմ վախենում եմ քեզանից...

ԱՆՏՈՆ. Վախենո՞ւմ ես...

ՀԵԲՍԻԼԵ. Այո։ Մի՞թե մոռացել ես։ Աստված իմ, այն ի՜նչ էր... Ես պառկած էի այնտեղ (ցույց է աալիս բուդուարը) փակ աչքերով։ Դու ներս մտար։ Կարծում էիր թե քնած եմ։ Նայեցի քո դեմքին։ Աչքերդ վառվել էին ածուխի կտորների պես. շրթունքներդ կպել էին ատամներից և դողդողում էին։ Քո ամբողջ կերպարանքն արտահայտում էր գազանություն։ Ինչ էիր մտածում անել — չգիտեմ, բայց քո դեմքի վրա կարդացի սոսկալի դիտավորություն։ Ես գռռալով ոտքի կանգնեցի, դու նայեցիր ինձ բռունցքներդ սեղմած. ատամներդ կրճտելով և հեռացար ուրվականի պես։ Ոչ, ոչ, ես սարսափում եմ մտաբերելիս։ Չեմ կարող, չեմ կարող, եթե մի շաբաթ էլ շարունակվի այս դրությունը, կխելագարվեմ։ Իսկ ես չեմ ուզում այս, որովհետև կյանքը համարում եմ աստվածային անփոխարինելի պարգև։

ԱՆՏՈՆ. Դու վայելում էիր կյանքի բոլոր հրապույրները, միայն