չգնահատեցիր ինձ։ Հերսիլե, մի ստիպիր ինձ ավելի չար մարդ դառնալու, խելքի եկ։
ՀԵՐՍԻԼԵ. Ես զզվում եմ կեղձիքից ու ստից:
ԱՆՏՈՆ. Դարձյալ նույնը։
ՀԵՐՍԻԼԵ. Այս, և միշա։
ԱՆՏՈՆ. (Գրգռվելով) Ինչպես տեսնում եմ, անբարոյականության սերմը քո մեջ եղել է ի բնե, իսկ այդ լիրբ կինը միայն զարգացրել է նրան։ (Հերսիլեն ուզում է հեռացնել բուդուար) Սպասիր, այդ չէ քո ճանապարհը (ցույց է տալիս նախասենյակը) ահա...
ՀԵՐՍԻԼԵ. Այդ ես քեզանից առաջ եմ վճռել, (քայլերն ուղղում դեպի բուդուար):
ԱՆՏՈՆ. Ոչ։ Ես քեզ թույլ չեմ տա տեսնվել նրանց հետ։
ՀԵՐՍԻԼԵ. (Նայելով նրան ատելությամբ): Զուր են քո բոլոր սպառնալիքները... (ուզում է գնալ բուդուար):
ԱՆՏՈՆ. (Միանգամայն ինքն իրեն կորցնելով) Ուրեմն ոչ այս է քո ճանապարհը, ոչ այն: Ահա նա, (ցույց է տաիս լուսամուտը) ես կշպրտեմ քեզ փողոց, ինչպես մի կեղտոտ։ (Հարձակվում է վրեն):
ՀԵՐՍԻԼԵ. (Աղաղակում է) Ա՛հ․․․
ՆԱՏԱԼԻԱ. (Ներս է մտնում բուդուարից) Անաս՛ն...
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ներս է մտնում նախասենյակից) Անասն... (Անտոնն ինքն իր իր դիտավորությունից սարսափած, կանգ է առնում, աշխատելով ուշքը ժողովել: Հերսիլեն ընկել է մոր գիրկը):
ԱՆՏՈՆ. Տար, հեռացրու ինձ այստեղից, Իլիա։ Ես հանցանք կգործեմ. (Մարմարյանը բռնում է նրա թևից և տանում նախասենյակ):
Վարագույր