Ա Ր Ա Ր Վ Ա Ծ Չ Ո Ր Ր Ո Ր Դ
Նույն հյուրասենյակը՝ նույն կահ-կարասիով: Դաշնամուրի վրա դրած է Անտոնի գլխարկը: Հետզհետե մթնում է: Վարագույրը բարձրանալիս Մարմարյանը նիհրած է բազկաթոռի վրա, երեսը դեպի ձախ պատը, ձեռնափայտը քովը դրած: Մի քանի վայրկյան անցած, ներս է մտնում Վիրժինեն, վառ լամպարը դնում է գահավորակի առջևի սեղանի վրա, պատրույգը բարձրացնում է։ Բեմը լուսավորվում է:
ՏԵՍԻԼ 1
ՄԱՐՄԱՐՅԱՆ և ՎԻՐԺԻՆԵ
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Սթափվելով, գլուխը բարձրացնում է և աջ ու ձախ նայում, տեսնելով Վիրժինեին) Ա՜ա, այդ դո՞ւ ես։ Լուսացե՞լ է արդեն:
ՎԻՐԺԻՆԵ. (Ժպտում է) Մթնում է, ոչ թե լուսացել է։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նայելով ժամացույցին) Ա՛ա, ճշմարիտ, ես այնպես պինդ էի քնել, որ կարծում էի գիշեր է․․․
ՎԻՐԺԻՆԵ. Երեկոյան յոթ ժամն է։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Պարոնդ տնից չի՞ դուրս եկել։
ՎԻՐԺԻՆԵ. Ոչ, դեռ իր կաբինետումն է։