Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կեսը, իմ բաժինն էլ ավելացրի։ Նրանք այժմ քո փողերով շքեղ կառքեր են պահում, ապրում են այս պալատում, բալեր են գնում, բալ են տալիս, իսկ դու օրից օր մաշվում ես, ինչո՞ւ, ասա՛ ինչո՞ւ։

ՀԵՂԻՆԵ. Բավական է, մայրի՛կ, ես իմ վիճակից գոհ եմ, այո, շատ գոհ եմ. չէ՞ որ ես ինքս իմ ազատ կամքով ընտրեցի այս վիճակը, չէ՞ որ Միքայելին սիրեցի և այնպես ամուսնացա նրա հետ։ Իսկ նա ինձ սիրում է. դու կասկածում ես, ոչ, նա ինձ շատ է սիրում։ Աղաչում եմ, հանգստացիր, ես երջանիկ եմ և անպատճառ կլինեմ երջանիկ, այո, մի վրդովիր ծերությունդ, և, վերջապես, նրանք կլսեն, լավ բան չի։ Ահա, կարծեմ, սկեսուրս գալիս է։ (Ձախ դռնից ներս է մտնում Մարիամը):

Տեսիլ ԺԳ․

ՆՐԱՆՔ և ՄԱՐԻԱՄ

ՄԱՐԻԱՄ. Խնամի՛ս, շատ լավ է, որ դեռ չեք գնացել։ Ասացեք, խնդրեմ, դուք ինչո՞ւ այնպես կոշտ պատասխանեցիք, երբ ես ձեր ամուսնու անունը տվի։ Շատ պետք է ուրախ լինեք, որ այդ անունը հիշվում է իշխան Բեգմուրովներիտանը։

ՀՈՌՈՄ. Ուրա՞խ լինեմ, որ նրան ծաղրում են ու արհամարհո՞ւմ։
ՄԱՐԻԱՄ. Ո՞վ է մեղավոր, որ աշխարհի երեսին նա վատ անուն է թողել։
ՀՈՌՈՄ. Բայց դուք ազգական եք, դուք պետք է քիչ թե շատ հարգեք նրան։
ՄԱՐԻԱՄ. Շատ լավ գիտեմ ում պետք է հարգել, ում — ոչ։ Չլինի՞ թե ուզում եք իշխան Բեգմուրովի կինը, գեներալ Աշամդարովի քույրը մի կալատոզի աղջկանից քաղաքավարություն սովորի։
ՀՈՌՈՄ. Լսո՞ւմ ես, Հեղինե', այս անպատվությունը։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Աստված, տուր ինձ համբերություն այս նախատինքին դիմանալու։ (Մարիամին) Իշխանուհի՛, բավական է,