Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնել չի կարողանում։ Նա կարծում է, որ դուք լարում եք ձեր աղջկան իր դեմ...


ՍՈՂՈՄՈՆ․ Ես կգնամ Հերսիլեի մոտ։ Ինչևէ, այսօր խնդիրը պետք է լուծվի․․․ կամ այսպես, կամ այնպես։

ՄԱՐՄԱՐՅԱՆ․ Այնուամենայնիվ, աշխատացեք խաղաղությամբ լուծել խնդիրը․․․ Նա իսկույն պիտի գնա Միզանդարովի պարտատերերի ժողովը։ Նրա ներկայությունը այնտեղ անհրաժեշտ է։ Հեռացեք, գալիս է կարծեմ... (Սոլոմոնն անցնում է Հերսիլեի բուդուարը):

ՏԵՍԻԼ 3

ԱՆՏՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ

ԱՆՏՈՆ․ (Ներս է մտնում առանձնասենյակից սյուրտուկի կռնակները կապելով) Դու այստե՞ղ ես․․․ Հսկո՞ւմ ես ինձ դայակի պես․․․


ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչ արած, երբ դու քեզ երեխայի պես ես պահում։

ԱՆՏՈՆ. (Հանկարծ գրգռվելով) Ո՞վ է այնտեղ։ Ես լսում եմ նրա անպիտան հոր ձայնը։ Այդ մարդիկ, կարծես երդվել են ինձ խելքից հանելու։ Ախ, ոչ, ես չեմ կարող համբերել նրա ներկայությունն իմ տանը (Քայլերն ուղղում է դեպի բուդուարը):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Առաջը կտրելով, ձեռքը թռնում է) Կաց... Եթե գոնե մազու չափ ինքդ քեզ հարգում ես, չպիտի ընդհարվես նրա ծնողների հետ։ Այս խնդրում ոչ մի երրորդ անձ մեղավոր չէ...

ԱՆՏՈՆ. (Կանգ առնելով, ձեռքով շփում է ճակատը. ապա նայում է Մարմարյանին սուր հայացքով) Երրորդ անձ... Այո... (ավելի գրգռվելով): Բայց ես ինչ գիտեմ, դու ինչ գիտես, հիմար... Գուցե մեղավոր է մի երրորդ անձ։ Աա՞, իրա՞վ, Իլիա, ի՞նչ ես կարծում, չկա՞ մի երրորդ անձ։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Մեղք մի գործիր, Անտոն, դու գիտես, որ ոչ ոք չկա...

ԱՆՏՈՆ. (Սթափվելով) Այո գիտեմ, համոզված եմ... Չկա երրորդ