Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձ, չի կարող լինել... Հերսիլեն այն կանանցից չէ, բայց ինչո՞ւ․․․ (Գրգռվում է նորից): Ինչո՞ւ է այդպես վարվում... ՉԷ՞ որ ես միևնույն Բեգմուրյանն եմ, չէ որ ես ոչնչով չեմ փոխվել... Ինչի՞ց առաջացավ այդ ատելությունը, այդ սարսփելի դրաման... Իլիա, ասա, ես փոխվե՞լ եմ, ես այժմ ուրի՞շ մարդ եմ... ծերացե՞ լ եմ, այո, բանի պետք չե՞մ, լարի կտո՞ր եմ, աղբի զամբյուղի մեջ գցելու բա՞ն, այո...


ՄԱՐՄԱՐՅԱՆ. Փոխվել է նա, իսկ դու չես փոխվել և չէիր կարող փոխվել... Եվ քո դժբախտությունն էլ հենց դրանումն է, որ չես կարող փոխվել, ուշ է...

ԱՆՏՈՆ. Բայց ես դուրս կկորզեմ նրա միջից այդ զգացմունքը... ես կոչնչացնեմ նրա մեջ... ես նրան խելքի կբերեմ․․․ Ես... ես... (Կատաղի կրծոտում է ձեռքերը):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կոպտությա՞մբ, կռվո՞վ, հայհոյանքներով ու ծեծո՞վ... Երբեք... Ընդհակառակը։ Դու նրան ավելի կզզվեցնես և ավելի ինքդ քեզ կստորացնես թե՛ նրա և թե՛ ուրիշների աչքում...

ԱՆՏՈՆ. Ուրեմն, ցույց տուր միջոց կորցրած հարստությանս գտնելու։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Միակ միջոցը, իմ կարծիքով, նրան ազատություն տալն է։

ԱՆՏՈՆ. Բաժանվե՞լ։ Երբեք, ամենևին... Դու խելագարվե՞լ ես, դու խոսում ես ինչպես հիմար ամուրի։ Ես այդ մասին լսել անգամ չեմ ուզում։ Նա իմն է եղել և կմնա, քանի որ ես կենդանի եմ։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ուժո՞վ, բռնությա՞մբ...

ԱՆՏՈՆ. Բռնությամբ, իրավունքներով, օրենքով, միևնույնն է, ես նրան երբեք ազատություն չեմ տալ։ Երբեք թույլ չեմ տալ, որ անունս զուր տեղը բամբասանքի առարկա դարձնի... Նա իմն է և իմն էլ կմնա հավիտյան, որովհետև ես այդպես եմ ուզում... (Ներս է մտնում Սամսոնը և մի նամակ է տալիս Անտոնին):

ԱՆՏՈՆ. Ի՞նչ է այդ։ (Բաց է անում նամակն արագ, կարգում է սեն շպրտում: Սամսոնին): Ասա, որ ինձ չսպասեն. (Սամսոնը ուզում է գնալ):