Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 7

ԱՆՏՈՆ, ՄԱՐՄԱՐՅԱՆ, հետո ՎԻՐԺԻՆԵ, ՆԱՏԱԼԻԱ և ՍՈԼՈՄՈՆ


ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Անտոնի հետ նախասենյակից ներս մտնելով) Այդ ինչ վարմունք էր, ինչ երեխայություն։ Թողնել նիստը ամենահետաքրքրական րոպեին և հեռանալ, այն էլ այնպես հանկարծակի՞։ Նախագահին հարց ես տալիս։ Նա ուզում է պատասխանել։ Դու խոսքը կիսատ ես թողնում և հանկարծ դուրս գալիս։ Այդ ուղղակի խելագարի վարմունք էր։ Ցնորվել ես։ Բոլորը ուշադրություն դարձրին քեզ վրա և սկսեցին քչփչալ․․․

ԱՆՏՈՆ. Թքել եմ բոլորի վրա։ Թող ինձ համարեն խելագար։ Ինձ քաշում էր այստեղ մի չար նախազգացում, Իլիա, նայիր, ականջ դիր, այնտեղ ոչ ոք չկա․․․

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Մի տանջիր քեզ հիմար կասկածներով, Անտոն, Հերսիլեն, երբեք թույլ չի տալ․․․ (Կամաց-կամաց առաջ գալով, մոտենում է գրասեղանին):

ԱՆՏՈՆ. (Դեպի բուդուար) Վիրժինե․․․ Ո՞վ կա այդտեղ։ (Ականջ է դնում) Ձայն չի լսվում։ Սամսոնի դեմքը շատ կասկածելի էր։

ՎԻՐԺԻՆԵ. (Դուրս է գալիս բուդուարից և կանգնում դռների մոտ, գլուխը մեղապարտի պես կրծքին թեքելով):

 Ո՞վ կա այդտեղ։ Սուրաթյանները գնացի՞ն։

ՎԻՐԺԻՆԵ. (Չի պատասխանում)։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Նկատում է նամակը սեղանի վրա, վերցնում է) Այս ի՞նչ է։ Նամակ քո անունով։

ԱՆՏՈՆ. (Խլելով նամակը, շտապով բաց է անում ու կարդում) Այդ արդեն ես չէի սպասում։ (Տալիս է նամակը Մարմարյանին, գունաթափվելով) Կարդա։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Կարդում է) «Եթե մնայի քո տանը, կլինեի անբարոյական կին և վատ մայր։ Թող ինձ համարեն անգութ ծնող, բայց կեղծել ու ստել չէի կարող։ Մանրամասնությունները ճանապարհից»։ (Նամակը կարդալուց մի քանի վայրկյան առաջ, ներս են մտել Նատալիան և Սոլոմոնն