Զարուհին, որ սփռոց է ցցում ճաշի սեղանի վրա և ապա սկսում է նախաճաշ պատրաստել:
Վարագույրը բարձրանալուց մի քանի վայրկյան անցած՝ սեղանատնից լսվում է պատի ժամացույցի տասներկու զարկը: Նախասենյակի դռներից մտնում է Վարդանը կարմիր չերքեզիով, գլխին մեծ սպիտակ մորթե գդակ: Նա բեռնավորված է զանազան թղթե կապոցներով և ձեռքին զգուշությամբ բռնած մի ահագին թղթարկղ, մեջը կանացի գլխարկ:
ՏԵՍԻԼ 1
ՎԱՐԴԱՆ և ԶԱՐՈԻՀԻ
ՎԱՐԴԱՆ. Ո՜ւֆ աստված վկա, հոգիս բողազս եկավ, Իլիգս կոտրվեց։ (Սկսում է մեկ-մեկ կապոցները ձգել հատակի վրա: Թղթարկղը ձեռքից բաց չի թողնում։ Երեսի քրտինքը սրբում է չերքեզկու փեշով և այդ միշոցին գդակը գցում է հատակի վրա):
ԶԱՐՈԻՀԻ. (Ներս է մտնում սեղանատնից, սուրճի գավաթն անձեռոցիկով սրբելով) Հը՜մ, եկար։ Բա-բա-բա, այդ ի՞նչ շատ բաներ ես բերել։
ՎԱՐԴԱՆ. Աշի, աս անտեր չեարքյազին ուսերիս ա քաշիլ տվալ, աս լյազգիի փափաղն աջ գլխիս տիրալ, նստացուրալ ա կոզլի վերա ղազախի պես, քշի հա քշի։ Ալ մաղազին չը մնաց չըմտանք, ալ պեան չմնաց — չառնի։ Իստեղ միտիկ արա ա, կասես քի յարմուկա յանք սարքիլոս։
ԶԱՐՈԻՀԻ. (Հետաքրքրված գավաթն ու անձեռոցիկը դրել է ոսկեզօծ աթոռներից մեկի վրա և կապոցները տնտղում է) Դերիացու, էլի դերիացու, կռուժովներ, էլի կռուժովներ, զոնթիկ, վեյեր, շալ, պերչաթկաներ, մի դյուժին։ Հապա տեսնեմ ինչպիսի գլխարկ է։
ՎԱՐԴԱՆ. (Թղթարկղը հեռու պահելով) Հե, հե, հեռի կաննիր, ասալ ա իսկի մարդի ցույց չտաս։ Բերանիդ ջուրը քի քինյա։ Հեարյաս ինքն ա՛լ կյամ ա։