ՏԵՍԻԼ 2
ՆՈԻՅՆՔ և ՌՈՋԱԼԻԱ
ՌՈԶԱԼԻԱ. (Ներս է մտնում նախասենյակից գլխարկով և վերարկուով) O, mon Dieu, հոգնեցի։ Ման եկա, ման եկա, հազիվ կարողացա իմ ճաշակով մի քանի բաներ գտնել։ Այն օրից, որ Պարիզը տեսել եմ, էլ այստեղ ոչ մի բան չեմ հավանում։ (Վարդանին) Հիմա՛ր, ինչո՞ւ ես հատակի վրա գցել։ (Զարուհուն) Վերցրու, տար իմ սենյակը։ Գլխարկը թող այստեղ։ (Առնում է Վարդանից թղթարկղը և դնում սեղանի վրա):
ԶԱՐՈԻՀԻ. (Վարդանի օգնությամբ կապոցները տանում է խորքի ձախ դռներով և իսկույն վերադառնում են):
ՌՈԶԱԼԻԱ. (Մոտենում է նայելուն և հրճվանքով նայում իրան։ Հետո վերցնում է իր գլխարկը և դնում սեղանի վրա):
ԶԱՐՈԻՀԻ․ | Սպասում են հրամանի: | |
ՌՈԶԱԼԻԱ. |
ՌՈԶԱԼԻԱ․ (Բաց է անում թղթարկղը, դուրս է բերում ահագին կարմիր փետուրով մի սպիտակ գլխարկ և հիացած նայում): Հապա մեկ էլ տեսնեմ լավ է սազում։ (Դնում է գլխին և նայում նայելուն): Հըմ, օրորիոդ Իլգարյանն ուզում էր ինձ հավատացնել, որ մոդելը միայն իր համար է բերված։ Կարծեմ, վատ չէ, աա՞, Զարուհի։
ԶԱՐՈԻՀԻ. Ույ, օրիորդ, ինչպե՜ս է սազում, իեչպե՜ս։
ՎԱՐԴԱՆ. Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար։
ԶԱՐՈՒՀԻ. Ով գիտե, քսան մանեթ եք տվել․․․
ՌՈԶԱԼԻԱ. (Արհամարհանքով) Ֆիդո՜ն, հիմա ամեն մի ճակլերի աղջիկ էլ քսան մանեթանոց գլխարկ է հագնում։ Պարիզից է բերել տված, արժե իննսուն ռուբլի։
ՎԱՐԴԱՆ. Իննսուն մանեթ... Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն մանեթով Շամախիում մի տուֆ կարելի ա շինել... Հալա կտուրն ալ դրած․․․
ՌՈԶԱԼԻԱ. (Առանց նրան նայելու) Դու դեռ այոտե՞ղ ես։
ՎԱՐԴԱՆ. Հրամանիդ ամ սպասըմ։ Ա՛լ պյան չե՞ս ասիլու։
ՌՈԶԱԼԻԱ. (Երեսը դարձնելով նրա կողմը) «Չես» ասիլու։ «Չե՞ս»-ը որն է, ես քո՞ւյրդ եմ, թե ընկերդ։