Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրում է ինձ և դեռ հավատում։ Իսկ ե՞ս, մեղավո՞ր եմ միթե, որ երբեք չեմ սիրել և չեմ սիրում, սակայն միշտ ստիպված եմ, կեղծել և կեղծել, քանի որ կա մի ուրիշը, քանի որ իմ գործերը վատ են գնում և օրից օր թաղվում եմ պարտքերի մեջ։ (Հեղինեն վերադառնում է բաժնեթղթերը ձեռքին):

ՀԵՂԻՆԵ. Ահա՛ ուզածդ, գնա՛ ազատի՛ր անունդ անպատվությունից և աշխատիր թշնամիների առաջ միշտ քո անունը բարձր պահել։
ՄԻՔԱՅԵԼ. (Բռնում է ձեռը) Բայց նախ թող համբուրեմ իմ ազատարար ձեռը (ուզում է համբուրել, Հեղինեն թույլ չի տալիս):
ՀԵՂԻՆԵ. Փողի համա՞ր։ երբե՛ք։
ՄԻՔԱՅԵԼ. Ուրեմն թույլ տուր սիրո համար համբուրել (համբուրում է): Շտապում եմ քո մոր մոտ և իսկույն կվերադառնամ։ (Գնում է միջին դռներով):
ՀԵՂԻՆԵ. (Նայելով հետևից) Գնա, գնա՛ իմ սրտի կասկածները բնավ չես կարող փարատել: Աստված իմ, ինչ կլինի իմ վիճակը, եթե իրավ ես միանգամայն զրկվեմ նրա սիրուց, ես, որ իմ կյանքի ամբողջ երջանկությունը միայն նրա մեջ եմ տեսնում։ Բայց այն ի՞նչ ասաց Օլգան, ի՞նչ է իմ «հանցանքը»։ Աստված իմ, այդ աղջկա խոսքերը մի անորոշ սարսուռ ազդեցին ինձ վրա։


Վարագույր