Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԵՂԻՆԵ. Թո՛ղ ինձ հանգիստ, այս դրության մեջ ես չեմ կարող քեզ հետ հաշտվել։

ՄԻՔԱՅԵԼ. Եվ ոչ ներե՞լ։
ՀԵՂԻՆԵ. Ներե՛լ, երբ մայրս անպատվությամբ վռնդված է այս տնից։
ՄԻՔԱՅԵԼ. Թող այս սխալը ուղղելը իմ պարտքս լինի: Ես իսկույն կգնամ նրա մոտ, մորս կողմից ներում կխնդրեմ, անպատճառ կբերեմ այստեղ ճաշի և երկու պառավներին կստիպեմ համբուրվել։ Առայժմ, սիրելի՛ս, թույլ տուր ինձ ասել, թե ինչու վերջին օրերը ես շատ անհանգիստ եմ։ Ավգերյան եղբայրների բանկային գրասենյակին տրված մուրհակիս ժամանակը վաղը լրանում է։ Անպիտանները չեն համաձայնում նոր մուրհակ վերցնել։ Ստիպված եմ վաղը հատուցանել, գումարը մեծ է, իսկ ես փող չունեմ, ահա իմ ընտանեկան անհոգության պատճառներից մեկը։
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Երանի միայն այդ լիներ։ (Բարձր) Ուրեմն քեզ փո՞ղ է հարկավոր։
ՄԻՔԱՅԵԼ. Այո։
ՀԵՂԻՆԵ. Որքա՞ն։
ՄԻՔԱՅԵԼ. Հավատացիր, ամաչում եմ ասել։
ՀԵՂԻՆԵ. Դու գիտես, որ իմ ունեցածը քեզ է պատկանում, վերցրու՛, որքան հարկավոր է, բայց մի՛ մոռանար, որ իմ օժիտը սպառվելու վրա է, մենք կարող ենք նեղ օրերի հանդիպել։
ՄԻՔԱՅԵԼ. Այդ մասին հոգալը իմ պարտքս է։ Ինձ հարկավոր է ութ հազար ռուբլի։
ՀԵՂԻՆԵ. Երկու ամսվա մեջ երրորդ անգամն է, որ ինձանից այդչափ գումարներ ես վերցնում. Փույթ չէ, վաղը կստանաս իմ բանկային արժեթղթերից։ ՄԻՔԱՅԵԼ.
ՀԵՂԻՆԵ. Սպասի՛ր։ (Մեկուսի) Նա ինձ չի հավատում, (Գնում է աջ դռներով):
ՄԻՔԱՅԵԼ. (Մենակ) Գնա՛ցշ: Ողորմելի ու խղճալի կին, որքա՜ն