քայլերով, և ես հետևեցի քեզ։ Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ դատավճիռը։ Դա ինձ համար կայծակի հարված էր։ (Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը զսպել):
ԱՆԴՐԵԱՍ. Երազ չէ, բաս ինչ է։ Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել։ Քեռիդ վկա է...
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ։ Սիրտս վկայում է, որ այդ թղթերը պետք է քո գլխին մի փորձանք բերեն։
ԱՆԴՐԵԱՍ. Դե, հերիք է, համբերությունս մի կտրիր, ես սկսում եմ կատաղել։
ՄԱՐԳԱՐԻՏ. Աա՜, այլևս քո սպառնալիքներից չեմ վախենում։ Իմ ամենամեծ պատիժը երեկվա քո արածն էր։
ԱՆԴՐԵԱՍ․ (Կատաղած) Դե դո՛ւրս, դո՛ւրս, անպատկառ։ Դու կարող ես ինձ որդեսպան դարձնել։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, մի՞թե չես մտածում, որ ես կարող եմ քո գողությունը պատմել բոլորին, առանց քեզ խնայելու։
ԱՆԴՐԵԱՍ. Մինչև բերանդ բաց անելը, ես այդ հանդուգն լեզուդ տակահան կանեմ և կշպրտեմ շներին։ Դե՛հ, կորի՛ր, քանի որ սատանան ինձ չի հաղթել։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Հուսահատ) Աստված իմ, ի՞նչ անեմ։ Նա սիրտ չունի։ Հայրիկ, սիրելի թանկագին ծնող, տո՛ւր ինձ այդ թղթերը։ Այսօր ես պարտավոր եմ նրանց վերադարձնել իրենց տիրոջը։ Ես ազնիվ խոսք եմ տվել։ Նա այնտեղ, հյուրասենյակում սպասում է։ Ես փախա նրանից, ինչպես գող։ Տո՛ւր, եթե մազի չափ հարգում ես քո աղջկա պատիվը։
ԱՆԴՐԵԱՍ. Անե՜ծք քեզ, չար սադայել։ Ասում եմ քեզ, որ իմ մոտ ոչինչ չկա։
ՄԱՐԳԱՐԻՏ. Հայրիկ, դու ինձ լավ չես ճանաչել։ Ես քիչ եմ խոսել, բայց շատ եմ մտածել և զգացել։ Ես պատրաստ եմ կյանքս զոհել պատվիդ համար, բայց պատիվս արատավորել հարստությանդ համար — չեմ կարող, անզոր եմ։ Դու պետք է ազատես ինձ խայտառակությունից։ Այդ քո պարտքն է, որովհետև դու հայր ես։ Տո՛ւր ինձ իմ