ՄԱՐԳԱՐԻՏ. (Երկար տատանվելով) Չգիտեմ։
ՕԹԱՐՅԱՆ. Դեհ, լսո՞ւմ ես, Մարգարիտ, գնա, բեր այն թղթերը։
ՄԱՐԳԱՐԻՏ. (Մեռելային սառնությամբ) Ես այրեցի այն թղթերը։ Ահա այնտեղ։ (Ցույց է տալիս վառարանը, երկարատև տանջանքով լի մի հայացք է ձգում հոր վրա և թույլ քայլերով հեռանում է ձախ դռներով)։
| ՕԹԱՐՅԱՆ․ | (Միաժամանակ մոտենում են վառարանին) | |
| ԲԱԳՐԱՏ. |
ԲԱԳՐԱՏ. (Նայում է, փակում է վառարանի դռներն և ուրախություն արտահայտում)։
ՏԵՍԻԼ 8
Պատկերավոր տեսարան
ՕԹԱՐՅԱՆ. (Ապշած նայում է մերթ մեկին, մերթ մյուսին) Այրե՞լ է։ Ուրեմն, այդ մի որոգա՞յթ էր ինձ համար։ Մարգարիտը դաշնակից մի ավազակի։ Ոչ, այդ անկարելի բան է։ Կասկածել նրա ազնվության մասին, կնշանակե հայհոյել սրբությունը։ Նա սուտ ասաց։ նա իրան զրպարտեց։ Այստեղ մեղավորն ուրիշ է։ (Անդրեասին) Արդարացրեք ձեր աղջկան, ապա թե ոչ ես նրան կվիրավորեմ։
ՍԱՂԱԹԵԼ. (Ներս է մտնում ձախ դռներից)։
ԱՆԴՐԵԱՍ. Սաղաթել, գնանք կլուբ։ (Քայլերն ուղղում է դեպի նախասենյակ)։