Այս էջը հաստատված է
Բեմի հետևից լսվում է ատրճանակի խուլ պայթյուն։
ԲՈԼՈՐԸ. (Ցնցվում են)։
ՍԱՂԱԹԵԼ. Այդ ի՞նչ էր (Վազում է հետ ձախ դռներով)։
ԲԱԳՐԱՏ. (Հետևում է Սաղաթելին)
ԱՆԴՐԵԱՍ․ | (Քարացել են): | |
ՕԹԱՐՅԱՆ․ |
ՍՈՒՐԵՆ. (Ներս է վազում ձախ դռներից գունաթափված։ Տատանվում է։ Լռություն) Մարգարիտն իրեն սպանեց։
ԱՆԴՐԵԱՍ. (Մռնչում է, ձեռը զարկելով զլխին) Ա՜հ, որդեսպա՜ն։
ՕԹԱՐՅԱՆ. Աա, այդ դո՞ւ ես այրել։ Գազա՜ն։ (Ուզում է հարձակվել Անդրեասի վրա)։
ՍՈՒՐԵՆ․ (Մեջ է ընկնում) Կա՛ց, նա արդեն պատժված է։ (Նայում է հորը կատաղությամբ և զզվանքով)։
ՕԹԱՐՅԱՆ. Մարգարի՜տ, Մարգարի՜տ (Հեկեկալով վազում է դեպի ձախ և անզորացած հենվում դռներին)։
Վարագույրն իջնում է հանդարտ։