ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ
Տեսարանը ներկայացնում է Ֆռանգոզյանների բնականը: Մեծ սենյակ, կահավարված հարուստ, բայց հնաձև կահ-կարասիով։
Աջ[1] պատի մեջ երկու դռներ, որոնցից առաջինը տանում, է Աթանեսի սենյակը, երկրորդը, որ գրեթե անկյունումն է գտնվում, դեպի նախասենյակը: Խորքի պատի մէջ որ տանում են սեղանատուն և այնտեղից բնակարանի խորքը։ Ձախ պատը ներկայացնում է երկու հնաձև լուսամուտներ, մեջտեղ ապակյա դռներ, դեպի պատշգամբ՝ փողոցի վրա։
Բեմի մեջտեղում հին ձևի թանկագին դրվագյալ (iucruste, врезной) սեղան, առանց ծածկոցի, վրեն մի մեծ, սևացած արծաթյա ափսե, մեջն այցետոմսեր։ Սեղանի քով ընկուզենյա ծանր աթոռներ: աջ պատի առջև փոքրիկ սեղան սփռոցով ծածկված, քովը երկու բազկաթոռ: Խորքի պատի առջև, դռների ձախ կողմում վառարան, վրեն հնաձև ժամացույց, աջ կողմում թախտ, ծածկված հարասանի թանկագին գորգերով, որի մի ծայրը հատակն է ծածկում, մյուսը — պատը մինչև առաստաղ։ Թախաի վրա ոսկեթել ճյասվածքով ծածկված թարձեր: Ամենուրեք թանկագին և զանազան երկրների գորգեր, որոնք սենյակի գլխավոր
- ↑ «Աջ ու ձախ», ինչպես և «առաջին-երկրորդ», միշտ պիտի ընդունել հասարակության կողմից: Ծ. Հ.: