մեստ, բայց ոչ անճաշակ: Աչքի են ընկում հարուստ գանգուր մազերը սլարգ գլխարկի տակից: Լուռ հետևում է քրոջը և խոնարհ բարևում):
ՕՎՍԱՆՆԱ. (Ընդունում Լ հյուրերին սիրալիր, բայց հպարտ: Լեյլիի հետ համբուրվում է): Շնորհակալ եմ, Շատ ուրախ եմ ձեր գալուն: (Հրավիրում է գահավորակի կողմ):
ՆԱՐԳԻԶ. (Հյուրերին ընդունել է գլխի թեթև շարժումով, դեմքին մի հեգնական ժպիտ): Ներեցե՛ք, եթե պատրաստ չենք։ Մենք ուշ ենք զարթնում։
ՆՈՅԻՄԶԱՐ. Դե պարտք համարեցինք ամենից առաջ գալ (Դուրս է բերում սև, մետաքսյա պելըրինի տակից մի տուփ քաղցրավենիք և դնում է աննկատելի անկյունի կլորիկ սեղանի վրա):
ՆԱՐԳԻԶ. Կարող եք նստել (Ինքը չի նստում): Ձեր եղբայրն ինչո՞ւ է մեր մոտից դուրս գալիս։
ՆՈՅԻՄԶԱՐ. Չգիտեմ։ (Նստում է բազկաթոռի վրա, ձեռները հենում հովանոցի կոթին):
ՕՎՍԱՆՆԱ. Մի՞թե Արամազդը թողնում է ծառայությունը հայրիկի մոտ։ Ես այդ չգիտեի։ Օրիորդ Լեյլիի, նստեցեք այստեղ, մոտս։ (Նստում է և սկսում է Լեյլիի հետ խոսել առանձին):
ՆԱՐԳԻԶ. Երևի հարստացել է, ժամանակները փոխվել են, հիմա գործակատարները շատ շուտ են հարստանում։
ՆՈՅԻՄԶԱՐ.(Երանի թե այդպես լիներ։)
ՆԱՐԳԻԶ. Իհարկե, ո՞վ չի ուզում, միայն թե ազնիվ ճանապարհով հարստանան։ Մենք քանի-քանի գործակատարներ ենք ունեցել, որոնք այսօր օրինավոր վաճառականներ են։ Տրեխներով գալիս են մեզ մոտ, կոշիկներով դնում։
ՆՈՅԻՄԶԱՐ. Իմ եղբայրն իսկի տրեխներ չի հագել։
ՆԱՐԳԻԶ Ես օրինակի համար եմ ասում... Նա էլ գյուղական տղա է, չէ՞... Դե ամենքին մարդ դարձնողը մենք ենք էլի...
ՕՎՍԱՆՆԱ. (Հանդիմանական եղանակով): Մայրիկ, մարդիկ մարդ են դառնում իրանց խելքով և ոչ մեզնով: