Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդ Օվսաննա, եթե խնդիրը միայն ինձ վերաբերվեր, այսքան չէի ձանձրացնիլ ձեզ։ Բայց անվանեցեք ինձ ինչ կամենաք, ես պարտավոր եմ երախտագետգետ լինել այս ընտանիքի վերաբերմամբ։ Այդ մատանին, որով դուք երջանիկ եք, ձեր ապագա տանջանքների առաջին օղակն է։

ՕՎՍԱՆՆԱ. (Նկատելի վախեցած): Իմ ապագա տանջանքների՞։ Ի՞նչ եք ուզում ասել այդ խոսքերով։
ԱՐԱՄԱԶԴ. ժորժ Ադիլբեկյանի մոտիկ անցյալում կա մի փոքրիկ պատմություն, որ ձեզ հայտնի չէ։ Չամուսնանաք նրա հետ, մինչև որ նա չի հայտնել ձեզ այդ… գաղտնիքը։ Ես իմ բարոյական պարտքը կատարեցի, այժմ մնացեք բարով։ (Գլուխ է տալիս և եռանդուն քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՕՎՍԱՆՆԱ. (Ցնցվել է): Սպասեցե՛ք։ (Մի քայլ է անում դեպի աջ կողմի երկրորդ դռները և կանգ առնում): Գնա՜ց: (Ճակատը շփում է): Գաղտնի՜ք… Նա զուր խոսողներից չէ…


Վարագույր