Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ. (Անտարբեր սեղմելով Շամիլ-բեգի ձեռը): Ի՞նչ է պատահել:

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Հեր օրհնած, ինչո՞ւ չես ուզում ընկերության տափը ուստուպիյտ արալ Բերնշտամին։ Ասում են 40,000 է տալիս։ (Նստում է թախտի վրա և մեջքը թեքում է բարձին լայնարձակ: Մորթե փոքրիկ գլխարկը դնում է սեղանի վրա):
ԱՐԱՄԱԶԴ. քո Բերնշտամը եթե մի զերո էլ ավելացնի այն 40 հազարի վրա, էլի չեմ տալ մեր ոսկե տափը։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Կարճլիկ, կամարաձև ունքերը վերևբարձա ցնելով): Ըմբո՛…
ԱՐԱՄԱԶԴ. Հապա ի՞նչ էիր կարծում։ Ես հիմար չեմ, որ աչքերս բաց մեր հարստությունը տամ օտարներին։ (Վերցնում է գրասեղանի վրայից թղթի մեջ փաթաթված նավթահողը և ցույց է տալիս): Տե՛ս։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Այդ ի՞նչ է։
ԱՐԱՄԱԶԴ. Հարուն-Ալ-Ռաշիդի խազնան։ Տես, այս դեղին գծերը նավթի երակներն են։ Ուզում ես, հոտ արա, քեֆդ բացվի։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Հոտ քաշելով): Դեն արա, ես բացի գինու հոտից, ոչինչ չեմ սիրում։ Ուրեմն հույս կա էլի՞…
ԱՐԱՄԱԶԴ. (Նավթահողը գրասեղանի վրա դնելով): Հավատ էլ կա, ոչ միայն հույս: (Արհամարհանքով): Հեե՜, չարչիներ, հենց որ մի կոպեկ շահ են տալիս, պատրաստ եք չուխաներդ ծախել։ Դուք կոմերսանտի հպարտություն չունիք։ Գրասենյակի համար տեղ փնտրում ես, թե չէ։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Չէ, Արամազդ, էլ ղալաթ եմ արել։
ԱՐԱՄԱԶԴ. Ինչո՞ւ։ Ծուլանո՞ւմ ես։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Չէ, ծուլությունը չէ, ման գալ չեմ կարողանում։
ԱՐԱՄԱԶԴ. Կառք կնստեիր։ (Անցուդարձ է անում, հաճախ նայեով ժամացույցին):
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Պարապետի վրա մեկը նստեցի, ձեռաց կոտրվեց։
ԼԵՅԼԻ. (Ծիծաղում է):
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ծիծաղում ես, հա քույր Լեյլի։ Այս ամառ պիտի