Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԹԱՆԵՍ. (Մտածելով): Հը՜ը... ցը՜։ (Աչքի տակով նայում է աջ ու ձախ):


Լռություն:
ԱՐԱՄԱԶԴ. Նիհարել եք այս վերջին օրերը, պարոն Աթանես։
ԱԹԱՆԵՍ. (Բարկանալով գլուխը բարձրացնում է): Ո՞վ ասաց։
ԱՐԱՄԱԶԴ. Նկատելի է: Մի քիչ էլ ծերացել եք։

Լռություն:
ԱԹԱՆԵՍ. (Հանկարծ վրդովվում է): Ադա, այդ դո՞ւ ես իմ գործարանի չորս կողմի տափերը վարձով վերցրել։
ԱՐԱՄԱԶԴ. Այո՛։
ԱԹԱՆԵՍ. Ինչի՞դ են հարկավոր։
ԱՐԱՄԱԶԴ. Հենց այնպես։
ԱԹԱՆԵՍ. Լավ, որ չորս կողմը բռնել ես, ինձ ճանապարհ տալո՞ւ ես։
ԱՐԱՄԱԶԴ. Իհարկե, ես իրավունք էլ չունիմ ձեր գործարանի ճանապարհը կապելու։ Կարող եք գնալ-գալ, ինչքան կամենաք։ Ուրիշ ի՞նչ կհրամայեք։
ԱԹԱՆԵՍ. Ուրիշ ոչինչ: Հենց այդ էի ուզում իմանալ։
ԱՐԱՄԱԶԴ. (Նայում է իր ժամացույցին): Կարծեմ, բանկը մինչև երկու ժամն է բաց, այնպես չէ՞, պարոն Աթանես։
ԱԹԱՆԵՍ. Չգիտես, ի՞նչ է։ Իհարկե մինչև երկուսը։ (Ոտքի է կանգնում): Անքաղաքավարի ես, հյուր ընդունել չգիտես։
ԱՐԱՄԱԶԴ. (Ոտքի կանգնելով): Ինչու՞, ես ի՞նչ ասացի ձեզ,պարոն Աթանես։
ԱԹԱՆԵՍ. Տուր ինձ գլխարկս ու փայտս։
ԱՐԱՄԱԶԴ. (Չի կատարում Աթանեսի ասածը: Լուրջ): Պարոն Աթանես։ Գոնե այժմ թողեք այդ ձևերը։ Մենք երեխաներ չենք, որ աչքակապուկ խաղանք: Դուք շատ լավ գիտեք,որ ամեն բան ինձ հայտնի է, ավելի, քան ումևիցե։
ԱԹԱՆԵՍ. (Շփոթվելով, գրգռված): Ի՞նչ է հայտնի քեզ, հե՞,աղա պարոն, ի՞նչ է հայտնի։
ԱՐԱՄԱԶԴ. Նախ և առաջ այն, թե ինչու եք դուք շնորհ բերել։Տասնուհինգ տարվա մեջ դուք երբեք իմ համեստ բնակարանն այդ պատվին չեք արժանացրել։ Բայց ինչ արած,մարդիկ հանգամանքների ստրուկներն են, շատ անգամ: