ԱԹԱՆԵՍ. (Ներվային խլում է գդակն ու փայտը): Շատ շուտ ես լեզուդ սրել։ Զգո՜ւյշ։ ԱՐԱՄԱԶԴ. (Հանդարտ գլուխ է տալիս): ԱԹԱՆԵՍ. (Մի քանի քայլ է անում դեպի խորքի դռներ և կանգ է առնում): ԱՐԱՄԱԶԴ (Մոտեցել է գրասեղանին և նայում է քարտեզին. ԱԹԱՆԵՍ. (Վճռական մի շարժում անելով): Լավ, ծախում եմ փողերը համրիր սեղանի վրա—հարյուր հազար ռուբլի։ ԱՐԱՄԱԶԴ. (Հեգնաբար ժպտում է): ԱԹԱՆԵՍ. Համրիր էլի հարյուր հազար։ Ունիս, հա՞, էլ ի՜նչ ես մեծ-մեծ բրդում: ԱՐԱՄԱԶԴ. Միլիոնների գործեր եք կատարել և երբեք ձեր դրամարկղում այդքան զուտ գումար չեք ունեցել, ի՞նչ եք պահանջում շինականների և գյադաների մի ընկերությունից։ Ես կգտնեմ այնքան, որքան արժե ձեր գործարանը։ Նրա գինն է վաթսուն հազար։ ԱԹԱՆԵՍ. Ղոչաղ ես, շատ ղոչաղ, խոսք չունիմ։ Էլ ի՞նչ ես կանգնել, գցիր թոկդ վզովս, խեղդիր էլի։ ԱԻԱՄԱԶԴ. Ոչ, պարոն Աթանե՛ս, ես ոչ ոքի չեմ խեղդելու, երբեք։ ձեր գործարանն ավելի չարժե։ Նրա կաթսաները մաշվել են, մեքենան քայքայվել է, ահագին մեծ գումար է հարկավոր ծախսել նորոքելու համար։ Կամենաք, թող ուրիշները գնահատեն: ԱԹԱՆԵՍ. Ես շատ ղալաթ արի, որ քո տունը ոտ դրեցի։ (Շուտ է գալիս գնալու): ԱՐԱՄԱԶԴ. Պարոն Ֆռանգուլյան, կարո՞ղ եք վճարել այն փոքրիկ գումարը, որ մնում է ձեզ վրա իմ ռոճիկից։ Այսօր ժամանակը լրանում է... ԱԹԱՆԵՍ. (Շփոթվելով): Գրիր մի մուրհակ, ես կստորագրեմ։ ԱՐԱՄԱԶԴ. Արժե՞ ութ հարյուր ռուբլու համար ձեր պարտատերերի թիվն ավելացնել։ Դատարանում կարող են ինձ նախատել։ ԱԹԱՆԵՍ. (Մեկուսի, տանջանքով): Դատարան, ա՜հ։ Զսպամ է իրան): Ինչքա՜ն կարող ես տալ վաղն այդ վաթսուն հազարից։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/350
Արտաքին տեսք