ԱՐԱՄԱԶԴ. Վաղը քսան տոկոս, մնացյալը մինչև տարվա վերջը:
ԱԹԱՆԵՍ. Իրիկունը յոթ ժամին ես քեզ կսպասեմ մեր տանը։
ԱՐԱՄԱԶԴ. Շատ բարի։ Ցտեսություն...
ԱԹԱՆԵՍ.Ահ, գազա՛ն։ (Գնում է խորքի դռներով):
ԱՐԱՄԱԶԴ. (Ուղեկցում է Աթանեսին մինչև դռները, դեպի նախասենյակը): Հները գնում են, նորերն են գալիս, մի՛ վրդովվիք, պարոն Ֆռանգուլյան։ (Գալիս է դեմի կենտրոնը) :
ՏԵՍԻԼ 6
ԱՐԱՄԱԶԴ, ՇԱՄԻԼ-ԲԵԳ, ՆՈՅԻՄԶԱՐ և ԼԵՅԼԻ
ՆՈՅԻՄԶԱՐ. (Գալիս է շտապով աջ կոդմի դռներով, ուրախ):
Ես բոլորը լսեցի՛, բոլորն իմացա։ Լավ զարդարեցիր նրան, հիանալի էր։ Թող հիմա էլ նրա կինը գոռոզանա...
ԱՐԱՄԱԶԴ. (Դժկամակ): Նոյիմզար, քո բանը չէ, մի՛ խառնվիր։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Գալիս է ձախ կողմի դռներով, քրտինքը սրբելով): Ադա, այստեղ ես շոգից խեղդվեցի։ Մարդ աստծու, այս սենյակում ինչպես ես ապրում. օրինավոր հավաբուն է։ (Նոյիմզարին նկատելով): Բարով, ա քույր։
(Ձեռը մեկնում է հեռվից):
ՆՈՅԻՄԶԱՐ. Բարով ձեզ։ Իմացա՞ք, ով էր եկել այստեղ։
ՇԱՄՄԻԼ-ԲԵԳ. (Արամազդին). Ադա, ղորթ, մին ասա տեսնեմ,այդ ի՞նչ նաղլ էր։ Ինչո՞ւ էր եկել այդ Թաջիր-Բաշին։
ԱՐԱՄԱԶԴ. (Արագ վերցրել է գրասեղանից մի քանի թղթեր):
Հե՛տո, հետո՛, ես ուշացա։
ԼԵՅԼԻ. (Երևում է աջ կողմի դռների մեջ):
ԱՐԱՄԱԶԴ. Լեյլի, այսօր երեկո ես կլինեմ Ֆռանգուլյանի տանը։ (Ձեռը զարկելով Շամիլ-բեգի ուսին, գվարթ):Գնանք, պարոն շոգենավ։ (Շտապով գնում է խորքի դռներով):