կարող եմ դառնալ:
Ես ուրիշ գործի պիտանի շեմ։
ՆԱՐԳԻԶ. Գնա, կարեքի է լավը հենց քո արածն է։ Գնա, գոնե դու հեռու կլինես, մեր խայտառակությունը չես տեսնիլ:
ՍԱՄՎԵԼ. (Զարմացած): Խայտառակությո՞ւնը։ Ի՞նչ ես ասում,մայրիկ։
ՆԱՐԳԻԶ. (Արտասվալի ձայնով): Հայրդ սնանկանում է, իսկ եղբորդ ուղեղը մթնում...
ՍԱՄՎԵԼ. (Ուժգին ցնցվել է): Հայրս սնանկանում է, եղրայրս... (Մտածում է):(Լռություն)
ՆԱՐԳԻԶ. (Շատ հանդարտ հեկեկում է):
ՍԱՄՎԵԼ. (Մաքառել է իր հետ: Մի վճռական շարժումն է անում: Ջութակն
ու գլխարկը դնում է դաշնամուրի վրա):Մայրիկ, ես չեմ գնում։
ԼԵՎՈՆ. (Բեմի ետևից: Ցավագարի ձայնով): Նունուֆար,աա՜հ, ո՞րտեղ եք կորել։
ՆԱՐԳԻԶ. (Գլուխը բարձրացնում է սարսափով: Աչքերն արագ սրբում է): Լսեցի՞ր։ Օրը տասն անգամ նա այդպես կատաղում է: Գնա, իմացիր ինչ է ուզում։ Ես սիրտ չունիմ նրան տեսնելու։ Եթե կարող ես, տար դուրս. թող մի քիչ
զբոսնի։ Օդը նրա վրա լավ է ազդում։
ՍԱՄՎԵԼ. (Արագ քայլերով գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 2
ՆԱՐԳԻԶ և ԱԹԱՆԵՍ
ԱԹԱՆԵՍ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով); Ի՞նչ է գոռում էլի:
ՆԱՐԳԻԶ. էհ ո՜վ գիտե։
ԱԹԱՆԵՍ. Դժբախտությունը դժբախտության ետևից եկավ։Աստծու օրհնությունը հեռացավ իմ տնից։
ՆԱՐԳԻԶ. Չի հեռանալ, մի՛ վախենար։ Փորձանք է, եկել է, պետքե տանենք: