Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՄԱԶԴ. Ես կտեղափոխեմ նրանց իմ հողի վրա։ (Թեյ է խմում):

ԱԹԱՆԵՍ.Հըը։ Լավ, թեյդ խմիր, դու գիտես, որ ես այս սենյակում գործ չեմ կատարում։
ՆԱՐԳԻԶ. (Հեգնական,բայց հազիվ զսպված նախանձով):Ուրեմն, դուք հիմա հանքատեր եք, հաա՜:
ԱՐԱՄԱԶԴ. Այո, տիկին:
ԱԹԱՆԵՍ. (Նարգիզին): Բաս, բաս, աղա է հը՜։
ՆԱՐԳԻԶ. (Շրթունքները ծռմռելով): Ահա թե ինչ։
ԱՐԱՄԱԶԴ. (Աթանեսին): Տվեք մի բան ևս խնդրելու։
ԱԹԱՆԵՍ. Հրամայիր, պարոնս, հրամայիր։
ԱՐԱՄԱԶԴ. Բարի եղեք ինձ մի վկայական տալու, թե ես տասնուհինգ տարի ծառայել եմ ձեզ հավատարիմ, ազնիվ ու դուրս գալիս բոլոր հաշիվները հանձնել եմ ձեզ կանոնավոր։
ԱԹԱՆԵՍ. Ինչի՞դ է հարկավոր, դու հո այսուհետև չես ծառայելու։
ԱՐԱՄԱԶԴ. Ես ուզում եմ այդ վկայականը դնել մի գեղեցիկ շրջանակի մեջ և քարշ տալ մեր գրասենյակում։
ԱԹԱՆԵՍ. (Հավանել է): Հաա՞։ Այդ լավ է, լավ է։ Դիպլոմ
է, հե՞:
ԱՐԱՄԱԶԴ. Այո, դիպլոմ մի դպրոցից, որ բոլոր դպրոցների մեջ դժվարագույնն է...
ՆԱՐԳԻԶ. (Հավանել է): Այդ խելոք խոսեցիք, ես հավանեցի։Իհարկե, երբեք չպիտի մոռանալ, թե ում հացն ես կերել և ով է քեղ մարդ դարձրել։
ԱԹԱՆԵՍ. (Հանկարծ վրդովվելով, չարախնդությամբ): Իսկ եթե չտա՞մ այդ դիպլոմը, հե՞։ Եթե ամենքին ասեմ, որ դու ազնիվ չե՞ս ծառայել, գողացե՞լ ես, կողոպտել և այնպես մարդ դարձել: Այն ժամանակ ի՞նչ կասես, հե՞...
ՆԱՐԳԻԶ. Այն ժամանակ, իհարկե, ամբողջ քաղաքը քեզ կհավատա... Բայց խեղճ է տղան, տուր այդ վկայականը։
ԱՐԱՄԱԶԴ. Տիկին, շնորհակալ եմ ձեր բարության համար:Բայց խեղճը ես չեմ, այլ... (Զսպում է իրան, դառնում ե Աթանեսին): Դուք չեք կարող իմ մասին ոչ մի վատ խոսք ասել, որովհետև ստախոս չեք...