Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԹԱՆԵԱ. (Զղջացել է): Լավ լավ, կտամ, այդ էլ կտամ: Ձայներ եմ լսում։ Գալիս են։ Կխանգարեն մեզ։ Գնանք։ (Վեր է կենում և գնում է աջ կողմի առաջին դռներով):


ՏԵՍԻԼ 4



ԼԵՎՈՆ, ԺՈՐԺ, ՋԱՎԱԴ ԵՎ ՆՈՒՆՈՒՖԱՐ


ԺՈՐԺ. (Գալիս է աջ կողմի երկրորդ դռներով: Հագնված է ավելի պարզ, քան առաջին արարվածում:Ձեռնոցներ չունի): թուր չգնացիր Սամվելի հետ զբոսնելու։ Մաքուր օդը քեզ համար նեկտար է։
ԼԵՎՈՆ. Չեմ ուզում Սամվելին։ նա հսկում է ինձ մորս պատվերով։ Օօ, ես գիտեմ, նրանք այժմ ինձ համարում են ցնորված։ Բայց փույթ չէ, ես վրեժս կառնեմ նրանցից,կառնեմ։ (Գալիս է ժորժի ետևից: Հագած է ամառային
վերարկու, գլխարկ, միշտ սև ձեռնոցներով է: Կոկորդին կապած է մի սև մետաքսյա թաշկինակ: Այժմ ավելի է գունատ, աչքերի տակերն ավելի կապտած են, հայացքը շաղված: Թույլ է տալիս Ջավադին վերարկուն հանելու):
Թեյ եմ ուզում, թե յ։ (Նստում է):
ԶԱՎԱԴ. (Եկել է անմիջապես Լևոնի ետևից աջ կողմի երկրորդ դռներով: Վերարկուն, ձեռնափայտն ու գլխարկը Լևոնի
տանում է խորքի դռներով): Էս սհաթին...
ԼԵՎՈՆ. Չէ, Ժորժ, չէ, պետք է համաձայնվիս, եթե մի քիչխղճում ես ինձ։
ԺՈՐԺ. Քիչ խոսիր, աչդ անկարելի է։
ԼԵՎՈՆ. (Ձեռները բարձրացնում է օդի մեջ, որ ձեոնոցները ցույց տա): Իսկ այսպես ապրել կարելի է։ Ինձ համար
կյանքը ոչ միայն ձանձրալի է, այլև ամոթալի։ Տեսա ր,
ես մինչև անգամ իմ վերարկուն ու ձեռնափայտը չեմ համարձակվում թողնել ընդհանուր նախասենյակում ։
ԺՈՐԺ. (Նստում է: Անտարբեր): Այդ արդեն ավելորդ նախազգուշություն է։
ԼԵՎՈՆ. Ով գիտե, հանկարծ պա տահե՞ց. չէ՞ որ հանցավոր կլինիմ։ Ախ, ես անիծված մարդ եմ, զզվելի թե՛ ուրիշների: