Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և թե՛ իմ աչքում։ Ինչո՞ւ, ուրեմն, չես ուզում իմ մերձավորներին ազատեք ինձ նման մի ախտավորից։

ԺՈՐԺ. Ես չեմ կարող մարդասպան դառնալ։

ԼԵՎՈՆ. Դե բժշկիր ինձ։ Բժջկիր արմատապես, որ նորից դառնամ առաջվա առողջ, կայտառ Լևոնը։ Հիշում ես, որքան ուրախ էի, զվարճասեր։ Ախ, ես ձեր ընկերական, շրջանների հոգին էի։ Իսկ ա՞յժմ...

ՆՈՒՆՈՒՖԱՐ. (Բերում է խորքի դռներով մատուցարանի վրա երկու բաժակ թեյ: Բաժակներից մեկը սովորականից տարբեր ձև ունի: Այդ տարաձև բաժակը դնում է Լևոնի առջև, մյուսը Ժորժի առջև և իսկույն գնում է խորքի դռներով):

ԺՈՐԺ. Քեզ դարմանում են քաղաքի ընտիր բժիշկները։ (Առճասարակ խոսում է անուշադիր, միշտ զբաղված իր մտքերով և ստեպ-ստեպ նայելով խորքի դոներին: Սպասում է Օվսաննային):

ԼԵՎՈՆ. (Գրգռվելով): Ահ, անիծվին նրանք իրանց դեղերով, անիծվի ձեր ամբողջ գիտությունը, որ այնքան անզոր է։ (Ցույց է տալիս իր բաժակը): Ահա, տես, զզվանքն իր կնիքը դրոշմել է մինչև անգամ իմ բաժակի վրա։ Ազատիր ինձ։

ԺՈՐԺ. Թեյդ խմիր ու գնա սենյակդ։ Ես ասում եմ, որ մարդասպան լինել չեմ կարող։

ԼԵՎՈՆ. Մարդասպա՜ն, մարդասպա՜ն։ Սպանություն կա, որ մարդասպանությունից գերազանց է։ Երբ մի զզվելի թունավոր սողուն ջախջախում ես կոշկիդ կրունկով, իմացիր, որ քո արածը բարերարություն է անմեղների համար։ Ես մի սողուն եմ վարակիչ։ Հասկանո՞ւմ ես, մի թողնիր ինձ կենդանի։ Ա՜հ, եթե իմանայի, որ ձեռս չի դողալ և գնդակը ուղիղ սրտիս կդիպչի… Բայց թույնը կներգործի իսկույն, և ես ամենքից վրեժս առած կլինեմ... Ժորժ, Ժորժ, համաձայնվիր, աղաչում եմ։ Մի թող, միայն մի տող գրություն, ոչ ոք չի իմանալ, իմ նամակը կջնջի ամեն կասկած...

ԺՈՐԺ. (Ոտքի է կանգնում): Թող այդ, Լևոն, թող։ Զուր ժամանակ չկորցնենք։ Ինձ ուրիշ, ավելի կարևոր մի բան է