Լռություն:
ԺՈՐԺ. (Թեքվում է և մատանին վերցնում):
ՕՎՍԱՆՆԱ. (Նամակը տալիս է Արամագդին): Առեք և գնացեք...
ԺՈՐԺ. (Միանգամայն ջախջախված): Դու չունիս իրավունք։ Օվսաննա, դու ինձ անպատվում ես մի զրպարտչի մոտ․․․
ՕՎՍԱՆՆԱ. Դո՜ւրս, դո՜ւրս, ապա թե ոչ` ծնողներս կտեսնեն իմ խայտառակությունը...
ԱՐԱՄԱԶԴ. (Նամակը գրպանը դռնելով): Օրիորդը շատ էլ խիստ մի լինիք։ Մեղմացրեք ձեր հարվածը։ Ասացեք այդ պարոնին, որ հափշտակված է ոչ ձեզանով, այլ ձեր օժիտով, թե ձեր հայրը սնանկ է, և դուք այժմ ոչինչ չունիք...
ԺՈՐԺ. (Չարախնդությամբ: Արամազդին): Եթե այդպես է, ամուսնացեք նրա հետ ինքներդ։ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՏԵՍԻԼ 8
ՕՎՍԱՆՆԱ, ԱՐԱՄԱԶԴ, ՆԱՐԳԻԶ և ՆՈԻՆՈԻՖԱՐ
ԱՐԱՄԱԶԴ.+ (Նայել է Ժորժի ետևից արհամարհանքով: Մոտենում է Օվսաննային): Լսեցի՞ք, օրիորդ...
ՕՎՍԱՆՆԱ. Մի՛ մոտենաք, ես ձեզ արհամարհում եմ։ (Այլևս չկարողանալով իրան զսպել, մի բարձր ճիչ է արձակում և, ընկնելով բազկաթոռի վրա, հեկեկում է):
ԱՐԱՄԱԶԴ.+ (Օվսաննայի «արհամարհում եմ» բառից հարվածված, մնացել է միևնույն դիրքում անշարժ):
ՆԱՐԳԻԶ. | Շտապով մոտենում են Օվսաննային: | |
ՆՈՒՆՈՒՖԱՐ. |
ԱՐԱՄԱԶԴ.+ (Հուսահատ մեկուսի)։ Արհամարհո՜ւմ է...
Վարագույր