ՏԵՍԻԼ 6
ՇԱՄԻԼ-ԲԵԳ, ՆՈՅԻՄԶԱՐ և թութակ
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Մոտենում է թութակին): Տեսնենք, կարելի է ես հասկանամ։ (Թութակին): Ադա, ջուալլաղի, ի՞նչ ես քիթդ քաշ արել: Հըը, ասա, խոմ ժալոնկադ հորը չի ընկել։ «Շամիլ-բեգ, Մելիք-Աղաջանով, Խամսայի մելիքներից»։
ՆՈՅԻՄԶԱՐ. Այդ շատ երկար է, չի կարող ասել:
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ասա, «Շամիլ-բեգ, Շամիլ-բեգ»։
ԹՈԻԹԱԿ. (Խուլ): Բեգ, հիմար, բեգ...
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Ինչպե՜ս, լավ չլսեցի, պարզ ասա։
ԹՈԻԹԱԿ. Հիմար, հիմար, հիմար։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Ծիծաղում է):
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Հիմա՞ր։ Ե՞ս։ Ադա, դու ինձ որտեղի՞ց ես ճանաչում։
ԹՈԻԹԱԿ. Քոռ, քոռ, քոռ...
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. (Բարկանալով): Քոռ էլ ես ու կտրիր ձայնդ հարամզադա (Ստրկացած վերադառնում է բեմի կենտրոն): Խոսք չունիմ, լավ բան եք սովորեցրել։
ՆՈՅԻՄԶԱՐ. (Տակավին ծիծաղելով): Ալդ անպիտան Ջավադը սովորեցրեց մի քիչ աոաջ։
ՇԱՄԻԼ-ԲԵԳ. ՉԷ , շատ ուսումնական ղուշ է, մարդու երեսին ասում է «քոռ, հիմար»։ Լավ էր։ Որ մի պատվավոր մարդ չկար այստեղ, թե չէ։ (Նայում է գրպանի ժամացույցին): Էհե, Արամազդն ուշացավ։ Ես որ կլուբ ուշ եմ գնում, պարտնյորներ չեմ գտնում։
(Նախասենյակում զանգակ):
ՆՈՅԻՄՉԱՐ. Ո՞վ պետք է լինի։ (Մոտենում է ձախ կողմի երկրորդ դռներին):
ՇԱՄԻԼ֊ԲԵԳ. Հեչ, որ մարդ եկավ, Արամազդին կլուբ տանել դժվար է։
ՏԵՍԻԼ 7
ՆՈԻՅՆՔ, ՍԱՄՎԵԼ և ԱՐԱՄԱԶԴ
ՍԱՄՎԵԼ. (Գալիս է ձախ կողմի երկրորղ դռներով: Տխուր է): Ներեցեք, տիկին, Արամազդը տա՞նն է։