Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆՈՅԻՄԶԱՐ. (Հպարտ): Այո, իսկույն կգա, կարող եք սպասել:


ՍԱՄՎԵԼ. (Նայում է շուրջը թեթևակի):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դուք Աթանես աղայի որդին չե՞ք։ Բարով։ (Մոտենալով, հեռվից արդեն ձեռքը մեկնել է):

ՍԱՄՎԵԼ. (Բռնելով Շամիլ-բեգի ձեռը թույլ, բայց քաղաքավարի): Ներեցեք, ես ձեզ չեմ ճանաչում։

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Մելիք Աղաջանով, Խամսայի մելիքներից, նեփթա պռոմիշնիկ։

ՍԱՄՎԵԼ. Շատ ուրախ եմ։

ԱՐԱՄԱԶԳ. Ես պատրաստ եմ, Շամիլ։ (Գալիս է ձախ կողմի աոաջին դռներից, լվացված, հագուստը փոխած, այժմ երևում է գունատ և նկատելի նիհարած: Տեսնելով Սամվելին, չի զարմանում, այլ աոանց որևէ ձևականության, բարեհամբույր): Սամվել, բարով։ (Ձեռ է տալիս): Ի՞նչ կհրամայես, նստիր։

ՍԱՄՎԵԼ. Եթե Ժամանակ ունես, մի քանի րոպե նվիրել ինձ: (Նայում է Շամիլ-բեգին և Նոյիմզարին):

ԱՐԱՄԱԶԴ. Բոլորովին ազատ եմ։ (Նոյիմզարին նշան է անում հեոանալու):

ՇԱՄԻԼ-ԲԵԳ. Դե, Արամազդ, ես գնացի, դու հետո կգաս։ Թե չէ՝ պարտնյորներ չեմ գտնիլ: (Գնում է ձախ կոդմի երկրորդ դռներով):

ԱՐԱՄԱԶԴ. Լավ։

ՆՈՅԻՄԶԱՐ. (Մի քանի անգամ գոռոզաբար նայում է Սամվելին, գնում է աջ կողմի երկրորդ դոներով):


ՏԵՍԻԼ 8




ԱՐԱՄԱԶԴ և ՍԱՄՎԵԼ



ԱՐԱՄԱԶԴ. Ի՞նչ է պատահել դու այլայլված ես։ Նստի՛ր։ (Նստում է բազկաթոռներից մեկի վրա, մի ուրիշը ցույց տալով Սամվելին):

ՍԱՄՎԵԼ. Արամազդ, Լևոնը խելագարվեց։ (Նստում է):

ԱՐԱՄԱԶԴ. (Ազդված): Ի՞նչ ես ասում, ե՞րբ։

ՍԱՄՎԵԼ. (Հառաչելով): Արդեն երկու շաբաթ է, որ պարզ նշաններ էր ցույց տալիս, իսկ այս վերջին օրերը դարձել