ԱԹԱՆԵՍ․ (Արամզադին տեսնելով, զայրանում է): Ո՞վ խնդրեց նրան, որ այստեղ գա։
ՆԱՐԳԻԶ․ (Առանձին», Աթանեսին): Բարևիր, չավ չէ։
ԱԹԱՆԱՍ․ Բայղուշի պես գլխիս վայ էր կանչում, հիմա բերել եք, որ տեսնի իմ անբախտությունը և ուրախանա՞, հե՞: (Դառնալով Արամազդին): Դո՛ւրս, դուրս իմ տնից։
ՍԱՄՎԵԼ․ (Մոտեցել է հորը, բռնում է նրա թևը): Հայրիկ, հանգստացիր, այսօր նա մեր միակ բարեկամն է։
ԱԹԱՆԵՍ․ Թող գնա, չեմ ուզում այդպիսի բարեկամներ։ Նա իր մտքում ինձ հիմար է համարում, ծաղրում է։ Այնպես չէ՞, Նարգիզ։
ՆԱՐԳԻԶ․ Ոչ սխալվում ես։
ԱԹԱՆԵՍ․ (Զարմանալով): Հե՞։
ՆԱՐԳԻԶ․ Արամազդը մեր մասին շատ է հոգում։ Նա մեզ անկեղծ սիրում է։
ԱԹԱՆԵՍ․ Ի՞նչ, մայր ու որդի ուզում եք ինձ խելքից հանե՞լ, հե՞, Օվսաննա, լսեցի՞ր ինչ ասացին դրանք։
ՕՎՍԱՆՆԱ․ Հայրիկ, ես Արամազդին այսօր միայն ճանաչեցի։
ԱՐԱՄԱԶԴ․ (Այս խոսակցության միջոցին կանգնած է հեռու և տեսարանը դիտում է լուրջ ու համեստ: Օվսաննայի խոսքերը նրան ուրախ ցնցումներ են պատճառում):
ԱթԱՆԵՍ․ (Ավելի զայրանալով): Ուրեմն, դուք խոսքը մի եք արել ինձ խայտառակելո՞ւ նրա մոտ, հե՞։ Որ այդպես է, ամենքդ կորեք, ամենքդ, ես ձեզ անիծում եմ։ (Ուզում է գնալ աջ կողմի առաջին դռներով, բայց Նունուֆարի աղաղակը լսելով, կանգ է առնում):
ՆՈԻՆՈԻՖԱՐ․ (Բեմի ետևից բարձրաձայն): Այստեղ եկեք, շուտ, տեսեք ինչ է անում։
ՆԱՐԳԻԶ․ (Շտապով գնում է խորքի դռներով)։
ԱՐԱՄԱԶԴ․ (Հետևում է Նարգիզին)։
ՍԱՄՎԵԼ․ (Հետևում է Արամազդին):
ԱԹԱՆԵՍ․ Տեսեք ինչ պատահեց։ (Գալիս է բեմի կենտրոնը):
ՕՎՍԱՆՆԱ․ (Նախազգացել է մի վատ բան): Հայրիկ դու գնա քո սենյակը։ (Վազում է դեպի խորքի դռները և սարսափած հետ է կանգնում):