Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 6

ՆՈՒՅՆՔ, ՍԱՄՎԵԼ, ՆԱՐԳԻԶ և մերթ ընդ մերթ ՆՈՒՆՈՒՖԱՐ

ՆՈՒՆՈՒՖԱՐ․ (Գալիս է խորքի դռներով, մի ուրիշ լիք չեմոդան ձեռքին, որ դնում է առաջինի քով):

ՕՎՍԱՆՆԱ․ Լևոնը զարթնե՞ց։
ՆՈՒՆՈՒՖԱՐ․ Գնում եմ զարթեցնելու։ (Գնում է ետ խորքի դռներով):
ՆԱՐԳԻԶ․ (Եկել է խորքի դռներով Նունուֆարից անմիջապես հետո): Կամացուկ խփիր դռներին, ինքը կզարթնի։ (Դառնում է Արամազդին և շարունակում է հետը խոսել տխուր, բայց սիրալիր):
ԱՐԱՄԱԶԴ․ (Գալիս է խորքի դռներով Նարգիզի հետ: Դեմքի արտահայտությունը թեև լուրջ է, բայց զվարթ: Նայում է հաճախ Օվսաննային, բայց չի համարձակվում մոտենալ):
ՍԱՄՎԵԼ․ (Գալիս է խորքի դռներով և անմիջապես մոտենում է Օվսաննային):
ՕՎՍԱՆՆԱ․ (Դժկամությամբ): Թող ինձ, ի սեր աստծու (Վեր է կենում, մոտենում է լուսամուտին և նայում է դեպի դուրս):
ՆԱՐԳԻԶ․ Գնամ, այն մարդուն զարթեցնեմ, որ վերջին անգամ տեսնի անբախտին։ (Գնում է աջ կողմի առաջին դռներով):
ՍԱՄՎԵԼ․ (Մոտեցել է Արամազդին): Ուշադրություն չդարձնեմ հայրիկի խոսքերի վրա, վերջին օրերը նա հոգսից շատ ներվային է դարձել։
ԱՐԱՄԱԶԴ․ Հանգիստ կաց։

ՏԵՍԻԼ 7

ՆՈԻՅՆՔ և ԱԹԱՆԵՍ

ԱԹԱՆԵՍ․ (Գալիս է աջ կողմի առաջին դռներով դարձյալ խալաթով: Նարգիզին հանդիպելով դռների մեջ): Ո՞ւր է, թողեք տեսնեմ, հետո տարեք։

ՆԱՐԳԻԶ․ Համբերիր։