առջև): Հա, ինչո՞ւ մեղր ու կարագ չես ուտում։ Կերեք (Ամանները մոտեցնում է Արտաշեսին): Հատկապես քեզ համար ենք առել։
ԱՐՏԱՇԵՍ-․ Մայրիկ, կարծեմ, դու ինձ դեռ երեխա ես համարում։
ԿԱՏԱՐԻՆԵ-․ Որդին մոր համար մի՛շտ երեխա է։ Սպասիր, ես քեզ համար յուղապատառ կպատրաստեմ։ (Ուզում է պատրաստել):
ԱՐՏԱՇԵՍ-. (Ժպտալով): Թող, մայր, դու կատարյալ դայակ ես ուզում լինել ինձ համար։ Երևակայիր, Անահիտ, գիշերվա ընթացքում երեք անգամ մտավ սենյակս, որ տեսնի քնա՞ծ եմ թե արթուն։ Ես, իհարկե, քնած ձևացա։
ԿԱՏԱՐԻՆԵ-․ (Անհանգիստ): Ի՞նչ, ուրեմն դու լավ չե՞ս քնել։
ԱՐՏԱՇԵՍ-. (Ծիծաղելով): Դեե դե, բաներս փչացրի։
ԱՆԱՀԻՏ-․ Այդ արդեն չափազանցություն է, մայրիկ։
ԿԱՏԱՐԻՆԵ-․ Լռիր, դու ինչ գաղափար ունիս մայրական զգացման մասին։ (Արտաշեսին): Թեյդ խմիր, կպաղի։
ԱՐՏԱՇԵՍ-․ (Կատակով): 0՛հ, դու ինձ կսպանես, մայրիկ։ Դեհ, աչքի վրա, ինչպե՞ս կհրամայես խմել—գցած, թե՞ կծովի, բաժակո՞վ, թե՞ պնակով։ (Լուրջ): Մայրիկ, եթե ուզում ես սիրտս շահել, այդ չէ միջոցը։
ԿԱՏԱՐԻՆԵ-․ Բաս ո՞րն է, ասա, որդի, որ իմանամ։
ԱՐՏԱՇԵՍ-․ Թող ինձ անուշադիր, բոլորովին անուշադիր։ (Վեր է կենում): Դե, ես կերա էլ, խմեցի էլ, բավական է։ Ո՞ւր է հայրիկը։
ԿԱՏԱՐԻՆԵ-․ (Դժկամությամբ ոտքի է կանգնում և սկսում է սեղանի վրայի բաները ժողովել ու պահարան դնել): Գնաց բազար քո հյուրերի համար ուտելեղեն գնելու։
ԱՐՏԱՇԵՍ-․ Իմ հյուրերի համա՞ր։ Մի՞թե ես հյուրեր եմ հրավիրել։
ԱՆԱՀԻՏ-. Ների՛ր, այս անգամ ես մայրիկի կողմն եմ։ Նա ուզում է քո ընկերներին պատվել ճաշով։ Դու իրավունք չունիս նրան այդ բավականությունից զրկելու։
ԱՐՏԱՇԵՍ-. Թող այդպես լինի, բայց ի սեր աստծու, թողեք այդ չինական ձևերը։ Առհասարակ ես ձեզ խնդրում եմ իմ