Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԻԳՐԱՆ-. (Բռնելով Հրանտի թևը, տանում է բեմի խորքը): Դա բոլորովին տակտ չունիս։ Դու մինչև անգամ կոպիտ ես։ (Այստեղ, մինչև Արտաշեսն ու Սենեքերիմը, խոսում են ավանսցենի վրա, բեմի խորքում Կատարինեն աշխատում է Հրանտին համոզել ճաշի մնալու: Անահիտը խոսում է Նոյեմզարի և Տիգրանի հետ):


ՍԵՆԵՔԵՐԵՄ-. (Աշխատել է իրան զսպել: Բռնում է Արտաշեսի թևիցը և քաշում նրան դեպի ավանսցեն): Արի այստեղ։ Ի՞նչ ասաց այդ տղան։

ԱՐՏԱՇԵՍ-. (Մռայլ): Ներողամիտ եղիր, Հրանտը հայտնի է իր կոպտությամբ։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Աա, հայի կոպտությունով ինձ չես կարող զարմացնել։ Նրա ասածների միտքն է գլխավորը։ Ասա, նա քո ընկե՞րն է։

ԱՐՏԱՇԵՍ-. Այո՛։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-․ Դու համաձա՞յն ես նրա ասածների հետ։

ԱՐՏԱՇԵՍ-. (Կամենալով հեռանալ): Այդ մասին հետո, գնանք դեռ ճաշելու։

ՍԵնԵՔԵՐԻՄ-․ Ո՛չ, ո՛չ, ես չեմ կարող ճաշի նստել մինչև որ չիմանամ ով ես դու, ո՞վքեր են քո ընկերները։

ԱՐՏԱՇԵՍ-. (Հաստատ): Եմ ընկերները, հայրիկ, իմ գաղափարակիցներն են։ Ես ուրիշ ընկերներ չեմ ճանաչում։

ՍԵնԵՔԵՐԵՄ-. Բայց այդ տղան այն չասաց, ինչ որ դու այստեղ մի ժամ առաջ։ Երբ դռների մոտից լսեցի քո վեճը մորդ հետ, երբ ականջիս հասան քո կրակոտ խոսքերը, հափշտակվեցի ուղում էի հարձակվել քեզ վրա, գրկել համբուրել։ Դու անցար քո սենյակը և ես ասացի, «ահա իմ զավակը, ահա իմ իսկական ժառանգը»։

ԱՐՏԱՇԵՍ-. Ինչի՞ մասին էին իմ խոսքերը, հայր։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. Մեր վեհ գործի մասին, այնպես չէ՞։

ԱՐՏԱՇԵՍ-. Ձեր վեհ գործը մերը չէ, իսկ մեր գործով դու չես կարող հափշտակվել։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-․ Ուրեմն, մենք ո՞վքեր ենք, դու և ես։

ԱՐՏԱՇԵՍ-. (Սառը): Դու և ես, հայր, բոլորովին տարբեր աստվածներ ենք պաշտում։

ՍԵՆԵՔԵՐԻՄ-. (Բռնելով որդու օձիքը): Հայ ես դու, թե չէ