Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս տեսակ հակառակորդների մեջ հաշտություն չի կարող լինել։

ՖԼՈՐԱ. Բայց հարգանք կարո՞ղ է լինել։
ԱՐՏԱՇԵՍ. Եթե հարգանքը մի զգացում է և ոչ ձև, ապա այն չպիտի աղավաղել։ Իմ կարծիքով իսկական հարգանք կարելի է ունենալ դեպի այն մարդիկ, որոնց գաղափարներն էլ հարգում ես։ Իհարկե, ես իմ հորը հարգում եմ իբրև ծնողի, բայց եթե այդպես շարունակվի, հազիվ թե կարողանամ պահել իմ զգացումը։ Նա պահանջում է, որ ես խոսեմ ու գործեմ հակառակ իմ գաղափարների։ Այդ չի կարող լինել, երբեք։ Բայց թողնենք. Ֆլորա, գլուխս պայթում է վիճաբանությունից։
ՖԼՈՐԱ. Դժբախտաբար, ես չգիտեմ ինչպես զբաղեցնեմ ձեզ։ Եթե առաջվա Արտաշեսը լինեիք, գուցե կարողանայի..․
ԱՐՏԱՇԱՍ. Եթե առաջվա Արտաշեսից իմ մեջ ոչինչ մնացած չլիներ, այս տունը ոտք չպիտի դնեի։ Այնինչ պատանեկան հիշողությունները գրեթե ամեն օր ինձ քաշում-բերում են այստեղ հակառակ իմ սկզբունքների։
ՖԼՈՐԱ. Հակառակ ձեր սկզբունքների՞։ Չեմ հասկանում ձեր միտքը։
ԱՐՏԱՇԵՍ․ Համեմատեցեք մեր դիրքերը, կհասկանաք։
ՖԼՈՐԱ․ Ուզում եք ասել, որ ձեր սկզբունքներն արհամարհում են մեզ նմանների ծանոթությունը, այո՞։
ԱՐՏԱՇԵՍ․ Ֆլորա, մեր կռիվը, հարստության դեմ լինելով, կամա ակամա և հարուստների դեմ է։
ՖԼՈՐԱ․ (Մի քիչ վշտացած): Իմ հայրը երբեք ոչ ոքի չի զրկել, չի հարստահարել։ Նրա հարստության մի մասը հայրական է, մյուսը բախտի բերմունք։
ԱՐՏԱՇԵՍ․ Բայց սեփականություն է, չէ՜։ (Վեր է կենում):
ՖԼՈՐԱ. Ենթադրենք, թե այդ սեփականությունը չունինք, աղքատ ենք, այն ժամանա՜կ։ (Վեր է կենում):
ԱՐՏԱՇԵՍ․ Այն ժամանակ ես ավելի համարձակ ոտք կդնեի այս տունը։ Այն Ժամանակ իմ պատանեկան երջանիկ անցյալն ավեքի հաճույքով կհիշեի։ Այն ժամանակ այն մի քանի օրերը, որ ես այստեղ պիտի մնայի, ինձ