Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար մի տեսակ ամոթալի երկդիմության և խղճի խայթոցների օրեր չէին լինիլ։

ՖԼՈՐԱ․ Լսեցեք, այսօր հայրս յուր կարողության կեսը կտակեց բարեգործական նպատակնեյտվ, մյուս կեսն ինձ է պատկանելու։ Ենթադրենք, որ մի օր վերցնում եմ և իմ ունեցածը տալիս եմ ձեզ, ի՞նչ կանեիք. գե՞տը կշպրտեիք։
ԱՐՏԱՇԵՍ. Ֆլորա, երեխա չեք դուք։ Թշնամու զենքը խլելով, նույն թշնամու զինակիցների դեմ են գործածում։ Մենք ունինք մի մեծ գործ, որ բացի անձնազոհությունից, պահանջում է և դրամ։ Այս այն զենքն է, որ պակասում է մեզ։
ՖԼՈՐԱ․ Պահանջեցե՛ք, գուցե տան ձեզ այդ զենքը։
ԱՐՏԱՇԵՍ. Ումի՞ց։
ՖԼՈՐԱ․ Գիտեք ինչ, ինձ համար իսկապես մութ է այն գործը, որի մասին խոսում եք։ Բայց ես հավատում եմ, որ լավ գործ է, որովհետև դուք էլ խառն եք։ Ես ձեզ եմ միայն հավատում և ոչ այդ կոպիտ Հրանտներին։ Պահանջեցեք, և ես կտամ որքան կարող եմ, այսինքն բոլորը, ինչ որ ունիմ ։
ԱՐՏԱՇԵՍ. Մի՛ խոստանաք այն, ինչ որ ձեր ուժերից վեր է։ Եղել են մեծ զոհաբերություն անող կանայք, բայց զուր կլիներ այնպիսիներին փնտրել հայերի մեջ։
ՖԼՈՐԱ. Շնորհակալ ենք ձեր հաճոյախոսության համար։ (Մոտենում է պիանինոյին և այնտեղից վերցնում արկղիկը)։ Լսեցեք, իմ այժմյան ամբողջ հարստությունն այս արկղիկի մեջ է։ Այս իմ մոր քարեղեններն ու ոսկեղենն են, որ այժմ պատկանում են ինձ։ Հայրս իրավունք չունի նրանց վրա։ Երեկ ես որոշեցի այս բոլորը նվիրել ձեր տառապյալ ընկերների օգտին։ Վերցրեք և գործածեցեք, ինչպես կամենաք։ (Արկղիկը դնում է մեջտեղի սեղանի վրա):
ԱՐՏԱՇԵՍ. (Վերցնմում է արկղիկը և բաց անում): Ֆլորա, դուք կատա՞կ եք անում։
ՖԼՈՐԱ․ Ո՛չ, պարոն, ես այդ տեսակ բաների հետ կատակ անել չեմ կարող։