Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՖԼՈՐԱ․ (Սառը): Մենք այչևս չե՞նք տեսնվիր։ (Ձեռը մեկնում է թույլ):

ՆՈՅԵՄԶԱՐ․ Հազիվ թե. ես վաղը գնում եմ։ Մնացեք բարով։ (Գնում է աջ կողմի երկրորդ դռներով):
ՖԼՈՐԱ․ (Նայել է Արտաշեսին տարակուսած): Ինչո՞ւ համար այդպես խորասուզվեցիք...
ԱՐՏԱՇԵՍ․ (Մի վճռական շարժում անելով և առանց նայելու Ֆլորային): Մնացեք բարով...
ՖԼՈՐԱ․ Դուք է՞լ։ (Թույլ, գրեթե ակամա ձեռ է տալիս Արտաշեսին):
ԱՐՏԱՇԵՍ․ Ես պարտավոր եմ հետևել Նոյեմզարին։ (Արագ քայլերով գնում է աջ կողմի երկրորդ դռներով
ՖԼՈՐԱ․ (Անշարժ կանգնած, ուղեկցում է աչքերով Արտաշեսին մինչև դռները): Ի՞նչ է նշանակում այդ։ «Ես պարտավոր եմ...» (Մի քանի քայլ գնալով դեպի բեմի խորքը): Սոֆիա՜։


ՏԵՍԻԼ 8



ՖԼՈՐԱ և ՍՈՖԻԱ


ՍՈՖԻԱ․ (Ներս է մտնում աջ կողմի երկրորդ դռներից մի ծրար ձեռին): Ի՞նչ եք հրամայում։
ՖԼՈՐԱ․ Գնացեք և իսկույն Անահիտին խնդրեցեք, որ գա այստեղ։
ՍՈՖԻԱ․ (Ծրարը տալով): Այս րոպեիս նրանց աղախինը բերեք այս նամակը։
ՖԼՈՐԱ․ (Արագ բաց է անում ծրարն ու կարդում): «Թանկագին Ֆլորա, մեր տունը կատարյալ դժոխք է դարձել։ Մեզ հետ շատ կարևոր գործ ունիմ, սպասիր ինձ տանը»։ (Սոֆիային): Լավ, հարկավոր չէ գնալ։ Եթե հայրիկն ինձ հարցնի, ասացեք զբաղված եմ։ (Գնում է խորքի ձախ դռներով տանելով հետը քարեղենների արկղիկը):
ՍՈՖԻԱ․ Ախ։ Դեռ պարոնի սենյակը չեմ մաքրել։ (Գնում է աջ կողմի առաջին դռներով