Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քսանուհինգի համար, Օլգայիս ծննդյան օրն է, երեկույթ ունենք, իսկ դրանք կռվում են։ Հեղինե՛, խելքի եկ, տե՛ս մենք մեր ոտով եկել ենք քո հետևից։

ՀԵՂԻնԵ. (Եղբորը, առանձին) Ես ամոթից տատանվում եմ։
ԳԱՐԵԳԻՆ. (Առանձին) Լսիր քո սրտի ձայնին, ես գործ չունեմ։
ՀՈՌՈՄ. Ների՛ր, որդի՛։
ՕԼԳԱ. (Մեկուսի) Փքվի՜ր, փքվի՜ր։ Սուլիկյանը, երևի, քեզ խրախուսում է։
ՄԻՔԱՅԵԼ. Ես սպասում եմ իմ դատավճռին։
ՀՈՌՈՄ. Ա՜խ, աղջի՛կս, չեմ կարողանում արտասուքս պահել, հաշտվի՛ր։ (Լալիս է):
ՄԻՔԱՅԵԼ. Գոնե խնայիր քո մոր արցունքը։
ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Որքան ցավալի է վկա լինել այս տեսարանին։
ՀԵՂԻՆԵ. Մա՜յր իմ, մա՜յր իմ, մի՛ լար, ես պատրաստ եմ կատարել քո կամքը. թող միայն ես տանջվեմ։ (Գլուխը դնում է մոր ուսին):
ԳԱՐԵԳԻՆ. (Մեկուսի) Դժբա՜խտ քույր, դու դեռ սիրում ես այդ անարգ մարդուն, և շա՜տ ես սիրում։

Վ ա ր ա գ ո ւ յ ր