Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3-ՐԴ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ

(Մի հանդիսավոր կահավորված սենյակ Բեգմուրյանների տանը: Բեմի խորքի դռները բաց են, երևում է շքեղ լուսավորված և զարդարուն դահլիճը: Այնտեղ անցուդարձ են անում նախ ծառաներ, ապա հյուրեր են երևում։ Երեկույթ է):


ՏԵՍԻԼ Ա.


ՕԼԳԱ, հետո ԱՆՅՈԻՏԱ


ՕԼԳԱ. (Դուրս գալով ձախ դռներից շքեղ հագնված) Անյո՜ւտա, Անյո՜ւտա, ա՛խ անպիտաններ։ Շուտով հյուրերը կհավաքվեն, իսկ ես դեռ պատրաստ չեմ։ Անյո՜ւտա... խլացել է, ի՞նչ է։ (Ներս է մտնում միջին դռներից):
ԱՆՅՈԻՏԱ. Ի՞նչ եք հրամայում, օրիո՛րդ։
ՕԼԳԱ. Դարձյա՜լ օրիորդ։ Ում հարկավոր է իշխանուհի կոչել, մոռանում եք, իսկ մի ոչինչ մարդու աղջկա առաջ ամեն անգամ «Ձերդ պայծառափայլություն»։ Ի՞նչ էիր անում այնտեղ։
ԱՆՅՈԻՏԱ. Ձեզ նվիրված ծաղկյա փնջերն էի դասավորում։
ՕԼԳԱ. Քանի՞սն է։
ԱՆՅՈԻՏԱ. Յոթը։
ՕԼԳԱ. Սուլիկյանի փունջն էլ այնտե՞ղ է։
ԱՆՅՈԻՏ․ Այո։