Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկ Նա մինչև անգամ կատաղեց, երբ մայրիկս դարձյալ փորձեց մի բան իմանալ։

ՖԼՈՐԱ․ Բայց ի՞նչ եք կամենում իմանալ այդ Նոյեմզարի մասին։
ԱՆԱՀԻՏ․ Նա մորս սիրտը կասկածներ է գցել։ Իսկ ես հենց առաջին օրից ատեցի այդ աղջկան։ Ինձ թվում է, որ նա իր մտքում հայերին ատում է։
ՖԼՈՐԱ․ Այդ ես չեմ նկատել, ընդհակառակը․․․
ԱՆԱՀԻՏ․ Օօ, մի՛ հավատար այդ եկվոր թռչուններին․․․ Նրանք միշտ ատում են մեզ, և մենք էլ պիտի ատենք նրանց։ Բայց բանն այդ չէ։ Ասում են, որ նրա և Արտաշեսի մեջ կա ինչ-որ կապ։
ՖԼՈՐԱ․ (Ցնցվում է, բայց կարողանում է իրան զսպել): Անշուշտ, գաղափարների կապ։
ԱՆԱՀԻՏ․ Ա՜հ, ես չեմ հավատում այդ տեսակ աղջկերանց գաղափարներին։ Ոչ, Ֆլորա, ուրիշ կապի մասին են խոսում, ավելի մտերիմ։
ՖԼՈՐԱ․ (Ոտքի կանգնելով): Ավելի մտերի՞մ։
ԱՆԱՀԻՏ․ Կողմնակի անձանցից լսել ենք և ամենքը խոսում են, որ Նոյեմզարն Արտաշեսի կինն է։ Այո, ապօրինի, քաղաքական ամուսնությամբ։ Ասում են այդպես է ընդունված նրանց շրջանում։ (Ոտքի է կանգնում): Մայրս հենց որ այս լսեց, սկսեց մազերը փետել։
ՖԼՈՐԱ․ (Գունատվել է և զուր ճգնում է ուշքը վրան պահել): Կի՜նը։ (Ձեռը հենում է կիսաբազկաթոռի մեջքին): Այժմ հանելուկը պարզվում է։
ԱՆԱՀԻՏ․ Ի՜նչ ուրեմն․ դու մի բան գիտե՞ս։ Բայց դու գունատվեցիր, դողո՞ւմ ես։ Ֆլորա դու սիրո՞ւմ ես իմ եղբորը։
ՖԼՈՐԱ․ Ես մի թշվառ էակ եմ։ (Բարձրաձայն հեկեկալով, փաթաթվում է Անահիտի պարանոցին):
ԱՆԱՀԻՏ․ (Բարձր ձայնով): Սոֆիա՜․․․
ՍՈՖԻԱ․ (Վազում է ներս աջ կողմի երկրորդ դռներից):

ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Շտապով դուրս են գալիս աջ կողմի առաջին դռներից․ ապշած մնում են
ԱԼԵՔՍԱՆԴՐ․

Վարագույր