ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ
Արտաշեսի սենյակը: Խորքի պատի մեջ, ավելի դեպի ձախ՝ դուռը, որ տանում է ընդունարան-սեղանատուն, այս դռան քով, դեպի աջ, հասարակ անկողնակալ առանց շիրմի: Անկողնակալի տակ երևում է ճամփարկղ: Աջ պատի մեջ դուռ՝ դեպի նախասենյակ, ավելի առաջ դեպի ավանսցենի կողմ մի փոքրիկ գահավորակ հնամաշ, քովն երկու աթոռ։ Ձախ պատի մեջ մի հատ լուսամուտ առանց վարագույրի: Լուսամուտի առջև գրասեղան, վրեն գրքեր, բրոշյուրներ և այլն: Գրասեղանի քով աթոռներ: Աջ անկյունում, անկողնակալի մոտ, պատի վրա հանդերձակալ (le porte manteau) վրեն մի ձմեռային վերարկու և ուրիշ հագստեղեն Արտաշեսին պատկանող: Ընդհանրապես սենյակն ունի ուսանողական սենյակի տեսք, բայց շատ մաքուր է։
ՏԵՍԻԼ 1
ԱՐՏԱՇԵՍ և ՆՈՅԵՄԶԱՐ
ԱՐՏԱՇԵՍ․ (Վարագույրը բարձրանալիս գբաղված է գրասեղանի վրայի գրքերը կապկապելով: Հագնված է այնպես, ինչպես առաջին արարվածում):
ՆՈՅԵՄԶԱՐ․ (Նստած է գահավորակի վրա և կարդում է մի մեծ