Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անձամբ հետը խոսել և համոզվել, քանի որ ինձ չես հավատնում։

ԱՐԱԶ ԱՐԱԶՅԱՆ. (Գալիս է Հրանտից հետո։ Ամուր կազմվածքով, քաջառողջ, արևակեզ դեմքով երիտասարդ է, արծվաքիթ, կարճ խուզած մազերով և բավական մեծ միրուքով: Հագած է հին վեստոն, սոսկից սևագույն արխալուղի պես մի բան, երկայն կոշիկներ, որ մինչև ծնկերը ծածկում են մոխրագույն պանթալոնը: Հայացքը համարձակ է, քայլվածքը խրոխտ, ձևերը ծանրաբարո, բայց ներվային: Սովորություն ունի մի ձեռը խոթել պանթալոնի գրպանը: Վզովը գցած է դեղնագույն գլխանոց (բաշլըղ): Գլխին դրած է մորթյա կլոր գդակ, որ ներս մտնելով իսկույն չի վերցնում: Կանգնում է դռան առջև. առանց բարևելու):
ԱՐՏԱՇԵՍ. (Մի փոքր նայելուց հետո ճանաչում է և ուրախացած): Արազ, այդ դո՞ւ ես։ (Դիմում է առաջ, ուզում է համբուրել, բայց տեսնելով Արազի սառնությունը, կանգ է առնում):
ԱՐԱԶ․ (Կողք նայելով, սառը հեգնական, բավականանում է միայն թույլ սեղմելով Արտաշեսի ձեռը): Առաջ պետք է միմյանց ճանաչենք։ Լսել եմ գնում ես։
ԱՐՏԱՇԵՍ. (Սառը): Այո՛
ԱՐԱԶ․ Ո՞ւր։
ԱՐՏԱՇԵՍ. Իմ ընկերների մոտ։
ԱՐԱԶ․ Ո՞վքեր են քո ընկերները։
ԱՐՏԱՇԵՍ․ Դու նրանց չես ճանաչում։
ԱՐԱԶ․ Ուրեմն, ճի՞շտ է այդ տղայի ասածը։
ԱՐԱԶ. (Չարախինդ հեգնությամբ): Ինչպես տեսնում ես։
ԱՐԱԶ․ (Կտրուկ): Ուխտադրո՞ւժ, ես այդ չէի սպասում։
ԱՐՏԱՇԵՍ. Արագ, կատակ անելու ժամանակ չէ։
ԱՐԱԶ․ Դժբախտաբար Արազը վաղուց է մոռացել կատակ անելը։ Ուխտադրո՛ւժ, կրկնում եմ, քեզ ուրիշ անուն տալ չի կարելի։ Լինել մեր շրջանի մոլեռանդ անդամ, գնալ հյուսիս, մի քանի տարվա մեջ մոռանալ բոլորը, թողնել իսկական ընկերներին, երես դարձնել մի դրոշակից, անցնել մյուսը և դավանել մեզ համար վնասակար գաղափարներ —