Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրբությունները։ Նա ոտնատակ արավ իմ հյուրասիրթյունը։ Նա չի կարող մինչև անգամ քո ընկերը լինել, որքան ես դու ապականված լինիս։ Դուրս, լիրբ, դո՛ւրս, գարշելի. քեզ նմանների տեղը անարգության սյունն է։

ՀՐԱՆՏ. Ոչ, կախաղանն է, որին սպասում եմ։
ԱՐՏԱՇԵՍ. (Հրանտին կատաղած): Լռելու ես թե չէ:
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Խոսի՛ր, Արազ, դո՛ւ խոսիր, իմ լեզուն այրվում է ներքին կրակից:
ԱՐԱԶ. Ուսուցիչ նա չարժե ձեր բարկությանը։ (Բռնում է Սենեքերիմի թևը):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. Աա՜, չարժե՜, ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում, որդի։ Բայց տար ինձ այստեղից: Տար, ես խեղդվում եմ։ Այստեղ օդ չկա մայրենի օդ (Թույլ է տալիս, որ Արազը տանի իրան):
ԱՐԱԶ. (Հրանտին, մոտովն անցնելիս): Մենք դեռ կտեսնվենք:
ՀՐԱՆՏ. Ես ինքս կաշխատեմ հանդիպել քեզ հենց այսօր

ՏԵՍԻԼ 5

ԱՐՏԱՇԵՍ և ՀՐԱՆՏ

ԱՐՏԱՇԵՍ. (Մի քանի վայրկյան լռությունից հետո): Կարելի է լինել տեռորիստ, անիշխանական, ինչ կամենաս, բայց քաղաքավարությունը պարտավորական է ամենքի համար:

ՀՐԱՆՏ. Ես չեմ հիշում ոչ հայր, ոչ մայր, որոնցից սովորեի այդ։ Ես ունիմ մի թունավորված հոգի որ վրեժ է պահանջում մարդկանցից։ Գնանք այստեղից շուտով։ Ես տեսնում եմ, որ շրջանը կամաց-կամաց ազդում է քեզ վրա։ Նոյեմզարին կուղարկեմ դուրս բերելու քեզ այս նեխված մթնոլորտից։ (Արագ քայլերով գնում է աջ կողմի դռներով):
ԱՐՏԱՇԵՍ. (Նայում է ժամացույցին, արագ քայլերով մոտենում է խորքի դռներին և բшնալով) Անահի՜տ։