Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 8

ԱՐՏԱՇԵՍ և ԿԱՏԱՐԻՆԵ



ԿԱՏԱՐԻՆԵ․ Ուրեմն, գնում ես։ Շատ Լավ թո՛ղ մորդ այստեղ ձեռքերը ծոցում, արտասուքն աչքերին։
ԱՐՏԱՇԵՍ. (Սկսում է մնացյալ իրեղեններն էլ տեղավորել ճամփարկղի մեջ): Լավ, բավական է, կաշխատեմ շուտով վերադառնալ։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Հառաչելով): Ոչ, դու չես վերադառնալ, ես այդ շատ լավ գիտեմ։ (Լռության մի քանի վայրկյան): Լսիր, որդի, ես այժմ գիտեմ քո գնալու պատճառը։ Ինչ արած, մնացիր այստեղ, թող նա էլ մնա։ Ես նրան դուրս չեմ անիլ իմ տնից։ ԱՐՏԱՇԵՍ.
ԿԱՏԱՐԻՆԵ. Քո կնոջ մասին։
ԱՐՏԱՇԵՍ. (Դադարում է աշխատել, զարմացած): Իմ կնո՞ջ։ Ո՞վ է իմ կինը։ ԿԱՏԱՐԻՆԵ.
ԱՐՏԱՇԵՍ. Նոյեմզա՞րը։ Ո՞վ ասաց, թե նա իմ կինն է։
ԿԱՏԱՐԻՆԵ. Ամբողջ քաղաքն է խոսում։
ԱՐՏԱՇԵՍ. (Ծիծաղելով): Այդ լավ է, ամբողջ քաղաքն ինձ պսակել է, մինչդեռ ես ամուրի եմ։ (Լուրջ): Մայրիկ, դատարկ բամբասանքներ են։ Իմ և Նոյեմզարի մեջ եղած կապն ավելի մաքուր է, քան ամուսնականը։
ԿԱՏԱՐԻՆԵ. Տեսնո՞ւմ ես, ուրեմն, կա քո և նրա մեջ մի կապ։ Դա խայտառակություն է, որդի, ավելի լավ է օրինավոր պսակվել։
ԱՐՏԱՇԵՍ. Մայր, ես գիտեմ՝ ինչ ես ուզում ասել։ Բայց Նոյեմզարն այնքան անարատ է, որքան քո աղջիկը։
ԿԱՏԱՐԻՆԵ. (Վիրավորված): Մի՛ անպատվիր քրոջդ. մի՛ անպատվիր։
ԱՐՏԱՇեՍ. Ես այնքան ստոր չեմ, որ իմ քրոջ բյուրեղի