Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ. (Գլուխը թեթև շարժում է իբրև բարևելու նշան)։ Սենեքերիմը տա՞նն է։

ԱՐՏԱՇԵՍ. (Լուռ մոտենում է աջ կողմի առաջին դռներին, բաց է անում և դեպի ներս): Հայրիկ, պարոն Ալվանդյանը կամենում է քեզ տեսնել։ (Ետ դառնալով գնում է դեպի յուր սենյակը):
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Սպասեցեք։
ԱՐՏԱՇԵՍ. (Կանգ է առնում):
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Դուրս է գալիս աջ կողմի առաջին դռներից։ Հագուստը նույնն է, միայն օսլայած շապիկի փոխարեն գիշերային շապիկ: Անքնությունից աչքերի կոպերն ուռել են, անլվա է, մազերը քիչ գզգզված): Ալեքսա՜նդր։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Երբեք չէի կարող մտածել, թե պետք է մի օր բաերկամիս տունը մտնեմ այս դրության մեջ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Անտարբեր): Ի՞նչ է պատահել։ (Առանց Ալեքսանդրին նայելու մոտենում է ծանր քայլերով գրասեղանին և ցրված հայացքով նայում գրքերին, պատին հատակին):
ԱԼԵՔՍԱՆԴՐ Որդիդ իմ աղջկան խլել է իմ ձեռքից, ես մնացել եմ անզավակ, ահա ինչ է պատահել։
ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Միևնույն ցրված հայացքով, միևնույն անտարբերաթյամբ նայում է նախ Ալեքսանդրին, ապա Արտաշեսին):
ԱՐՏԱՇԱՍ. (Վայրկենաբար վրդովվելով, անմիջապես զսպում է): Ի՞նչ եք կամենում ինձանից։
ԱԼԵՔՍԱՆԴՐ․ (Ձայնը մի քիչ բարձրացնելով): Ի՞նչ եմ կամենում։ Կամենում եմ, որ դուք իմ աղջկան վերադարձնեք ինձ։
ԱՐՏԱՇԵՍ. Ձեր աղջիկը, ձեր տանն է, իսկ ես այստեղ եմ։
ԱԼԵՔՍԱՆԴՐ. Նա չկա իմ տանը։ Դուք հափշտակել եք նրա սիրտը, հոգին, բոլոր մտքերը և թողել մի դատարկ մարմին, որ օր-օրի վրա կմախք է դառնում։ Դուք մտել եք իմ տունը բարեկամի դիմակով և վարվել եք ինձ հետ ինչպես... ավազա՜կ։
ՍԵՆԵՔԵՐԻՄ․ (Դառը հանդիմանությամբ): Ալեքսա՜նդր․․․
ԱՐՏԱՇԵՍ. (Մի ուժգին շարժումն է անում, կարծես կամենանալով