Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/489

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐՏԱՇԵՍ. Հրանտն երկու ժամ առաջ ինձ մոտ էր։

ՏԻԳՐԱՆ. Դեպքը պատահել է մի ժամ առաջ։ Դու գիտես, որ Արազն այսօր իր խմբով պիտի ուղևորվեր Տաճկահայաստան։ Հրանտը գնում է կայարան հատկապես նրա հետ վեճի բռնվելու երեկվա ընդհարման պատճառով։ Նա Արազին վիրավորում է փողոցային խոսքերով։ Արազը հանում է դաշույնը և խփում նրան, գռռալով. «դավաճան»։
ԱՐՏԱՇԵՍ. Արազը բանտարկվա՞ծ է:
ՏԻԳՐԱՆ. Դեռ ոչ, չեն բռնել։
ԱՐՏԱՇԵՍ. Եվ հազիվ թե կարողանան բռնել։ Ճանաչում եմ ես Արազին։
ՏԻԳՐԱՆ. Հրանտին տարել են հիվանդանոց։ Դրությունը անհուսալի է և ասում են հազիվ թե մինչև երեկո ապրի։
ԱՐՏԱՇԱՍ. Մի զոհ ևս իմ խղճի վրա։ Եթե երեկ ինձ թողնեին գնալ, այդ դժբախտությունը չէր պատահիլ:
ՏԻԳՐԱՆ. Հրանտը վաղ թե ուշ պիտի իր անզուսպ լեզվի զոհը դառնար։
ԱՐՏԱՇԵՍ. Ես ցավում եմ ավելի Արազին։ Ի՞նչ հոգով նա պիտի պաշտպանի իր արյունակիցներին այդ տեսակ եղբայրասպանությունից հետո։ Տիգրան, գնանք Հրանտին տեսնելու։
ՏԻԳՐԱՆ. Ի՞նչ ես ասում, անմիտ. եթե մի տեղ կա քեզ համար գնալու, այդ երկաթուղու գնացքն է։ (Տատանվելով): Դու դեռ չգիտես ինչ է պատահել:
ԱՐՏԱՇԵՍ. Ուրիշ դժբախտություն...
ՏԻԳՐԱՆ. (Գլուխը տխուր թեքում է կրծքին):
ԱՐՏԱՇԵՍ. (Ձայնը բարձրացնելով): Ասա՛, ի՞նչ ես համրացել:
ՏԻԳՐԱՆ. (Տատանվելով): Նոյեմզարին բանտարկել են։
ԱՐՏԱՇԵՍ. (Ցնցվում է, գունատվում: Լռություն): Ուրեմն, ամեն բան լրացա՜վ։