թող իսկույն մի օրինակ արտագրի, հետս պիտի տանեմ։
ԽԱԼՖԱՅԱՆ. Դժբախտաբար, գրագիրն արդեն գնացել է:
ԼԱԶԱՐ. Այդպես վա՞ղ։
ԽԱԼՖԱՅԱն. Յոթ ժամն է արդեն։
ԼԱԶԱՐ. (Բարկանալով): Այո , այժմ ծառայողները օրական ութ ժամից ավելի պարապել չեն ուզում։ О՜о, շատ են երես առել, գործի տերն այժմ տերը չէ, այլ ծառան, բանվորը։ (Թեթև լռություն): Լավ, թողեք վաղվան։ (Գրելիքը վերջացնում է, ցամաքեցնում, ծրարում և հասցեն գրում):
Ծառային կանչեցեք այստեղ։
ԽԱԼՖԱՅԱՆ. (Մոտենում է խորքի դռներին, բարձր): Ջահանգի՛ր։ (Պատասխան չստանալով): Այդտեղ չէ, երևի։ (Ավելի բարձր): Ջահանգի՛ր։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Բեմի ետևից): Համմե։
ԽԱԼՖԱՅԱՆ. Եկ այստեղ։ (Հետ է գալիս):
(Բեմի ետևից լսվում է ջութակի և պիանինոյի նվագում):
ԼԱԶԱՐ. (Վեր է կենում): Ուղղակի անտանելի է դարձել մեր դրությունը։ Ամենքն ամբարտավանացել են, չեմ իմանում ո՞վ է մեծը, ո՞վ է փոքրը, մի խոսքով շունը տիրոջը չի ճանաչում։ Տես, տասն անգամ կանչում ես ծառային, չի գալիս։ (Բարկացած): Ջահանգի՛ր, Ջահանգի՛ր:
ՋԱՀԱՆԳԻՐ. (Շտապով գալիս է խորքի դռներից: Հագած է արխալուղ, վրեն պիջակ, մեջքին արծաթյա գոտի): Եկա, Լազը՛ր աղա։
ԼԱԶԱՐ. Ո՞րտեղ ես մնացել, անպիտան:
ՋԱՀԱՆԳԻՐ. Անպիտան չեմ, Լազը՛ր աղա. փորձանք է պատահել։
ԽԱԼՖԱՅԱՆ. (Դադարելով պարապել): Ի՞նչ փորձանք։
ՋԱՀԱՆԳԻՐ. Ձուկ ծախող Բալասիին սպանել են:
ԼԱԶԱՐ. Մեղ ինչ, որ սպանել են։
ՋԱՀԱՆԳԻՐ. Մի՛ ասա, Լազըր աղա Բալասին շատ դարդիմանդ տղա էր, ամեն անգամ ձուկ առնելիս՝ ինձ մի ծխախոտ էր տալիս։
ԽԱԼՖԱՅԱՆ. Ո՞վ է սպանել:
ՋԱՀԱնԳԻՐ. Իսկի կարելի՞ է իմանալ։ Մեր ժամանակներում